Շարունակելով մեր վերապատրաստումը այսօր խոսեցինք մշակված նախագծերի մասին, տեղադրեցինք բլոգում։ Այսօր նույնպես ունեինք պարերգի ուսուցում, որը հագեցած էր և հետաքրքիր։ Տիկին Մարինեն այս անգամ էլ տրամադրեց տեղեկություններ ազգային պարերի մասին, սովորեցինք պարի շարժումներ, այնուհետև մի քանի անգամ միասին կրկնեցինք այն։


