Այսօր սաների հետ շատ ուրախ օր անցկացրեցինք։ Առավոտյան ծիրանի ծառը թափ տվեցինք, իսկ հետո սաների հետ սկսեցին այն հավաքել։
Նախաճաշից հետո սաների հետ գնացինք Ագարակ։ Առաջին անգամ էի լինում Ագարակում, հատկապես ինձ շատ զարմացրեց, որ այնտեղ Պոնի տեսա։
Ագարակ գնալու նպատակն էր, սաներին ծանոթացնել Ագարակում բնակվող ձիու, պոնիի, ավանակի հետ, նաև թե ինչպես են խնամում կենդանիներին։
Ցանկացած կենդանի շատ լավ ազդեցություն է թողնում երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման վրա։