Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Վերլուծություն
Աքաղաղը, որոշակի առումով նման է մարդկանց, քանր որ մադիկ էլ շատ հաճախ են իրենց գերագնահատում։ Պետք չէ գերագնահատել ընդունակությունները և արժեքները։
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
Արժանապատիվ կոճղ փոխաբերական իմաստով ասում են ծեր, բայց ամրակազմ և դիմացկում մարդուն։ Այս դեպքում երևի թե կոճղը սխալ է թույլ տվել իր գործում և չի արժանացել այդ անվանը։
Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
Վերլուծություն
Այս առակը ցույց է տալիս աղվեսի որակական հատկանիշները, դիմացինին միշտ տեսնում են որպես թշնամի, մրցակից և որս։ Այսօր շատ մարդիկ նույնպես ունեն նույն հատկանիշները։ Իրենց խնդիրների համար միշտ մեղադրում են դիմացինին, փնտրելով թշանմիներ և մրցակիցներ։
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
Վերլուծություն
Այս առակը մերօրյա կյանքից է։ Այստեղ առկա է շահագործում, որը հատուկ է շատ ղեկավարների։
Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
Վերլուծություն
Կարծում եմ առակը նկատի ունի, որ պետք է դիմանալ և պայքարել ցանկացած հարվածների։
Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
Վերլուծություն
Իմ կարծիքով այստեղ առկա է ինքնավստահություն, որը կարող է լինել իր մասին ունեցած խեղաթյուրված պատկերացման դրսևորում։
Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
Վերլուծություն
Քայլել ժամանակի հետ, բայց միևնույն ժամանակ չկորցնել յուրահատկությունը և լինել ժամանակակից աշխարհի մի մասը։
Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
Վերլուծություն
Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
Վերլուծություն
Կատոն ավագ
Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։
Վերլուծություն
Երբ մարդ տարված է լինում որևէ գաղափարով և ամեն կերպ փորձում է հասնել դրան,ապա կարող է իր ճանապարհին անտեսել և կործանել ամեն ինչ։
Ներոն
Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։
Վերլուծություն
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ու մտածելակերպը։Պետք չէ ստիպել ու սեփական կարծիքն ուրիշի վզին փաթաթել կամ որոշակի քայլերի դիմել։
Աթիլլա
Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։
Վերլուծություն
Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Վերլուծություն
Մարդը սարդոստայնում
Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։
Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Վերլուծություն
Յուրաքանչյուր աշխատանքում պետք է մտածել միայն լավի մասին, փնտրել միայն լավը և շատ կարևոր է լավատեսությունը դարձնել իրականություն։
Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Վերլուծություն
Այս առակում խոսվում է այն մասին,որ նախ պետք չէ մարդկանց վերևից նայել ,իսկ, եթե մի բան չես կարող անել պետք է փորձել նոր բան սովորել,այլ ոչ թե դա մեկ ուրիշին հանձնարարել։