Рубрика: Без рубрики, Տեղեկություններ

Զորաց վանք

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ  Ստեփանոս-Տարսայիճը:
Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»:
Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է  կոփածո կարմրաgույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավաg խորանի կողքերից` մեկական ավանդատներ են:

5128451.jpg

Եկեղեցու բակում կան արձանագրություններ ունեցող բազմաթիվ տապանաքարեր: Առանձնապես կարևոր են երկու քառակող կոթողների պատվանդանները, որոնք թե’ձևով, թե’ արձանագրություններով Եղեգիսի ավերակների մեջ հայտնաբերված հնագույն հուշարձաններն են: Նման հուշարձաններ կանգնեցվել են Հայաստանում 5-7-րդ. դարերում: Տարածված է այն կարծիքը, թե դա զինվորական եկեղեցի է, ըստ որի գոյություն է ունեցել միայն աբսիդի մասը, իսկ հասարակությունը, այսինքն`զորքը, աղոթել է բացօթյա:
DEx79PrXUAAkqOK.jpg

SAYTINKARNER22.png

Eghegis_5.jpg

ՍՈՒՐԲ  ՆՇԱՆ

Սուրբ Նշան կամ սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում գյուղի արևելյան եզրին, պարտեզների մեջ: 13-րդ դարին բնորոշ գմբեթավոր փոքրիկ շենք է քառանկյունի հատակագծով, կողերի պատերն արևմտյան ծայրերից ունեն ելուստներ, որոնց կից ձգվում են գլանաձև բներ ունեցող  կիսաայուներ`խարիսխներով ու խոյակներով: Նման կիսասյուներ են ձգվում նաև արևելյան  կիսակլոր աբսիդի եզրերից: Հարավային պատի վրա կա արևի ժամացույց, իսկ նրա վերևում  քանդակված է առյուծի գլուխ:
Եկեղեցու շուրջը տարածված է ընդարձակ գերեզմանոց,մի  քանիսն  ունեն տապանագրություններ  1301,1318,1325,1342,1345,1349  տարեթվերով

Eghegis_1.jpg
ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ
Սմբատ իշխանի և Օրբելյան տոհմի այլ անդամների դամբարանները գտնվում են գյուղի  արևմտյան եզրին, Եղեգնաձոր տանող ճանապարհի թեքման կետում: Այս օրոցաձև  գերեզմանաքարերը բազալտից են և լավ մշակված: Սմբատի գերեզմանաքարի վերին կիսակլոր  մասը պատված է երկրաչափական ձևի նուրբ քանդակներով, իսկ դրանից ներքև կա  համապատասխամ տապանագրություն`1280թվականով:  Մյուս գերեզմանը, որ ունի  1303թ. պատկանում է Հազարադեղին և Հասան Պուղուն:

 

Eghegis_2.jpg

ՄԱՀԱՐՁԱՆ
Գտնվում  է  Եղեգնաձոր տանող ճանապարհի ձախ կողմում: Արևմտյան երեսը խորշաձև է,    դրված է երեք մետր բարձրությամբ, գեղաքանդակ մի խաչքար, որից վերև ճակատի մի քարի  վրա բարձրաքանդակ` Քրիստոսը բազմած  գահին, աջ կողմում Աստվածածինը, ձախ կողմում`  Հովհաննես Մկրտիչը` համապատասխան մակագրություններով:  Վերին մասն ավարտվում  է վեղարավոր տանիքով: Մահարձանը կառուցված է բազալտի սրբատաշ քարից:  Արձանագրության համաձայն  մահարձանը կառուցել են Գրիգորը և Մխիթարը` իրենց և ծնողների հիշատակին, 1340 թվին:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

  • 1

    Եկեղեցին ներքին սրահ չունի, ներսում միայն խորանն ու կից 2 ավանդատներն են: Խորանը սովորականից բարձր է և ունի ձիուց իջնողի համար հարմար բարձրություն: Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, ուր մարտիկները մեկնելուց առաջ օրհնանք և սուրբ հաղորդություն են ստացել:

  • 2

    Եկեղեցու առջև մի քանի տապանաքարեր կան, որոնց յուրաքանչյուրի վերջնամասում անցքեր են: Պարզ չէ, թե ինչի համար են արվել դրանք, ըստ որոշ գիտնականների, այդ քարերն ավելի հին են և այստեղ պաշտամունքի վայր է եղել։

  • 3

    Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին (1303) հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք ունի: Այն պարսպապատ է եղել։ Տարածքի պեղումներով հայտնաբերվել են միջին դարերի շինությունների հիմքեր, կա վարկած, որ վանքը հենց այդ ժամանակ է հիմնվել:

    Օգտագործված աղբյուր ՝

    http://www.vayotsdzor.agro.am/index.php?id=3892

    ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s