Առանձնացրել եմ երկու դրույթ `
- Ինձ համար հիմնական դրույթն այն է, որ «Վստահությունը, սերը, բարությունը այն հիմքերն են, որոնց վրա իրենք իրենց կառուցվում են ավելի բարդ զգացմունքները: Դաստիարակե՜ք երեխային բարությամբ, և նա կատի չարը, երբ իրականում հանդիպի դրան: Նա չարն ատելու և դրան չվարժվելու ուժ կունենա: Դաստիարակե՜ք երեխային ատելության մեջ և բացի ատելությունից ոչինչ չեք դաստիարակի: Ի դեպ, միայն երեսառած երեխան է կարողանում նեղացնողին պատասխանել, ընդ որում բացահայտ և ոչ թե ՙտականց՚: Երես տված երեխաները մեծանում են ավելի համարձակ, քանի որ չգիտեն, թե ինչ է վախը. մանկության տարիներին նրանք վախենալու բան չեն ունեցել»:
- Թերևս լավը կարելի է համարել ոչ թե այն մանկապարտեզը, որտեղ երեխաները հնազանդ են ու կազմակերպված, այլ այն, որտեղ երեխաներն աղմկում ու չարաճճիություն են անում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է կարգապահության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Միայն մինիմումը:
Հոդվածի հիմանական դրույթը այն է, որ երեսառած երեխան ավելի ինքնուրույն է լինում, կարողանում է ինքն իրեն պաշտպանել, չի ունենում վախ սխալվելուց, ազատ է իր քայլերի մեջ։ Երես առած երեխան նա է, որ իր համար տանը, դրսում ամեն ինչ շատ լավ է։ Բոլորը կատարում են իր ցանկությունները։ Դրա համար էլ նա իրեն վստահ է զգում, իրեն վստահ է զգում։