Օրը սկսեցինք վաղ առավոտյան, միանգամից ուղևորվեցինք Արատես։ Առաջին անգամ էի լինում Արատեսում, այն ինձ համար նոր բացահայտում էր։
Հասնելով Արատես ուղևորվեցինք դեպի ՝ Սմբատաբերդի բարձունքը, որը կարծես դրախտավայր լինի, մեզ ուղեկցում էր նաև «Պարոն Տարոնը»,որին շատ շնորհակալ ենք համբերատար լինելու համար ։ Հասնելով տեղ ընկեր Սամվելը պատմեց Սմբատաբերդի պատմությունը։ Ունի բարձր և լայն բրգավոր պարիսպներ պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։
Երեկոյան խարույկի շուրջ տիկին Մարիետ Սիմոնյանի հետ ունեցանք Վիլյամ Սարոյանի «Գաստոն» գրքի վերաբերյալ քննարկում։
Նաև հետաքրքիր կերպով նշեցինք մեր Հասմիկի ծնունդը տորթին փոխարինելու էր եկել ձմերուկը, մի լավ երգեցինք և պարեցինք։
Հաջորդ օրը եղանք Արատեսի վանական համալիրում։ Արատեսի նշանավոր վանքը գտնվում է Արատես գյուղում:Այն հետաքրքիր անվանում ունի, որը նշանակում է նշանակում է ՛՛արի և տես»:Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում 9-րդ դարին, սակայն նրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր:
Հաջորդ կանգառը Զորաց եկեղեցին էր։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր մի շուն։ Ընկեր Սամվելը մեզ պատմեց Զորաց եկեղեցու պատմությունը։ Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից` ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ պատարագի սեղանի առկայությամբ՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար:
Առաջին անգամ էի լինում Սելմի քարավանատանը, հիացած եմ այս ճարտարապետությամբ։ քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: