Մանկավարժական ճամբարի վերջին օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում ընկեր Ալիսի արվեստանոցում։ Կավով աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր: Փորձեցի կավից խխունջ պատրաստել, կարծում եմ ինձ մոտ ստացվեց։ Ընկեր Ալիսի օգնությամբ քարով ևս աշխատաեցինք ։
Որից հետո եկանք Մայր դպրոց։ Այսօր ունեինք հեծանվավարություն։ Կրթահամալիրը հնարավորություն տվեց ինձ զբաղվել նաև դրանաով։
Մայր դպրոցի մարմարյա սրահում երգեցինք և պարեցինք մեր ժողովրդական օպերան։
Իսկ վերջում շատ ջերմ մթնոլորտում զրուցեցինք տիար Գևորգի հետ։
Ճամբարի օրերը անցան բավականին հագեցած։ Մանկավարժական ճամբարը հնարավորություն տվեց ինքնակրթվելու, ստեղծագործելու։