2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Ուսուցչի օրագիր

2019-2020 թթ․Երկարացված օրվա ծրագիր

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

57

1․ «Իմ ամառը» նախագիծ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի խնդիրը և նպատակը ՝

Սովորողների բանավոր խոսքի զարգացումը, միմյաց լսելու կարողությունը:

Ընթացքը՝               

Սովորողները ներկայացնում են թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները: Որտե՞ղ են հանգստացել: Հանգստի ընթացքում ինչ մշակութային վայրեր են հաճախել:

 

 

69118933_2603656529686979_5935312621711392768_n

2.«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2- 30

Նախագծի նպատակը՝ 

Զարգացնել սաների մեջ լողալու հմտությույունները:

Ընթացք՝ 

Սովորողը զգեստափոխվում է, կատարում է նախավարժանք, ջուր մտնելիս ցողվում է , լողալուց հետո նույնպես ցողվում է քլորից մաքրվելու համար:

8016514

  1. Կոմիտասյան օրեր նախագիծ

Թեման ՝ Իմ Կոմիտաս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ:

Նախագծի նպատակը  ՝  

Սովորողների մոտ երաժշտական մշակույթի ձևավորումը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, սեր առաջացնել ազգային և հոգևոր մշակույթի հանդեպ:

Նախագծի ընթացքը ՝ 

 Նախագծի սկզբում սովորողները  ծանոթանում են Սարգիս Մուրադյանի կենսագրությանը և Կոմիտասին պատկերող «Վերջին Գիշեր» ստեղծագործությանը: Սովորողներին ներկայացվում է Կոմիտասին բնորոշ առարկաներ, իսկ վերջում երեխաները նկարում են իրենց պատկերացրած Կոմիտասին:

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Երազահան-աշուն-2-600x400

  1. «Ուսումնական աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

  • Գրավոր և բանավոր խոսքի զարգացումը:
  • Աշխարհայացքի զարգացումը:
  • Կարդալ սովորել նոր բառեր, գրել աշնան մասին:

Նախագծի ընթացքը ՝

Սաները Paint ծրագրով կնկարեն աշունը: Նախագծի շրջանակում կխոսեն եղանակային փոփոխությունների մասին, կպատմեն աշնան մասին նաև կպատրաստեն տերևներից տարբեր կերպարներ:

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:

2.Բարձունքի հաղթահարում

Ճամփորդության վայրը`

Գեղարքունիքի մարզ՝ Արմաղան

Նախագծի հեղինակ`Սոնա Փափազյան

Ճամփորդության մասնակիցներ` Երկարացված օրվա կազմակերպիչ`Անի Ենգոյան

Ճամփորդության օր —

Ճամփորդության սկիզբ՝ 10.00

Վերադարձ`15:00

Երթուղին` Երևան-Գեղարքունիք-Մարտունի-Մադինա-Արմաղան

Նպատակը` Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։

Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն:  Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

  • Անհրաժեշտ գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ

Ընթացքը՝

  • Իրականացնել նկարչական պլեներ եկեղեցու բակում
  • Էկոլոգիական աշխատանք

Նախագծի ընթացքում  կհամալրվի սովորողի գիտելիքները՝

Ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին),
մայրենի խոսքի մշակում (բանավոր խոսքի զարգացում,բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում), մաթեմատիկական հաշվարկներ, ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և ռադիոհաղորդումների պատրաստում։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Նոյեմբեր ամսվա նախագծեր

69175339_2610460212351388_3012790563096231936_n

  1. Շրջակա միջավայրի խնամք

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

Աշակերտների մեջ սերմանել սեր շրջակա միջավայրի հանդեպ, միասնական աշխատելու կարողություն, բույսերի հանդեպ խնամք:

Նախագծի ընթացքը ՝ 

Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Սաները  պատկերում են իրենց սիրելի բնապատկերը ՝ կիրառելով պլաստմասե պարագաներ:

2.«Սեբաստացու օրեր» նախագիծ

Նախագծի իրականցման ժամանակահատվածը ՝ նոյեմբերի 18-22

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը ՝ 

Նպատակն է կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Նախագծի խնդիրը ՝ 

Ստեղծագործական մտածողության զարգացումը, տեղեկություն մշակելու կարողությունը:

  1. «Հետաքրքրասերների աշխարհում» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրները ՝

Բանավոր խոսքի զարգացումը, գիտելքիների փոխանցում:

Նախագծի ընթացքը ՝ 

պատրաստում են ռադիոթողարկում, կենդանիների, բույսերի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

original-665x250

  1. «Ամանորյա ռադիո»

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • Բանավոր խոսքի զարգացումը
  • Նոր գիտելիքների փոխանցումը
  • Լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝ Սաները ընտրում են ամանորի հետ կապված թեմաներ, թեմայի շուրջ քննարկում և պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի մասին։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Հունվար ամսվա նախագծեր

20190722_100418.jpg1․Մարզական խաղեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը ՝

Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին

Ընթացքը՝ 

Կատարում են շարժային վարժություններ, ցատկեր, խաղում են մարզական խաղեր։

2․ Բնագիտական փորձ

  • Ինչպե՞ս է յոդը գույն տալիս

Անհրաժեշտ նյութեր՝

1 հատ կարտոֆիլ

1 հատ խնձոր

Յոդ

Փորձի նկարագրությունը

Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է  մուգ կապույտ հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

69128815_668706396946537_9212598192997138432_n

3․ Այլընտրանքային նկարչություն

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրը՝

Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը,  առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝

Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ

Կիրառվող մեթոդները՝

Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ

Նախագծի իրականացման ընթացքը ՝

Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի  երևակայության աստիճանը։

Փետրվար ամսվա նախագծեր

pochat-axvesy-360x270

1․ «Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սաների բանավոր և գրավոր խոսքը։

Նախագծի խնդիրը ՝

Ստեղծագործությունների յուրացում, մեկնաբանումը, քննարկումը։

Նախագծի ընթացքը՝

Սաները ծանոթանում են Հ․Թումանյանի կենսագրությանը, ստեղծագործություններին։ Պատմում են«Ծիտը» հեքիաթը։ Թումանյանական օրերին ընթառաջ այցելություն Մալյան թատրոն ՝ Հ․ Թումանյանի  հեքիաթներից մեկի ներկայացումը դիտելու։

2․«Տեխնոլոգիա աշխատանք» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝  

Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը, երևակայությունը։

Անհրաժեշտ պարագաները՝ 

Գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։

Նախագծի ընթացքը՝ 

Սովորողների հետ պատրաստում ենք լոտո։ Պատրաստում ենք  շրջանակներ, ահնուհետև  գրում թվեր և շրջում։ Մյուս կողմում նկարել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։

hqdefault

3․ Տեառնընդառաջի ծես

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Ծրագրում՝

Սովորողները Թղթերի վրա նկարում և գրում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Մարտ ամսվա նախագծեր

tsaxik-51

1․«Ձոն» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Մայրիկներին  բարեմաղթանքների, բացիկների ստեղծում։

Նախագծի խնդիրը ՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը՝

Բանավոր և գրավոր նկարագրել մայրիկներին, պատրաստել դիմանկարներ և տոնական բացիկներ։

 

66438116_2732039220158476_1900446474982916096_n 

2․ Միջավայրի խնամք

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Միջավայրի խնամքը, բակի մաքրում, բույսերի հանդեպ խնամք:

Ընթացքը՝

Միջավայրի, հարակից տարածքների բարելավում, աղբի, թափոնների մաքրում։ Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ:

Ապրիլ ամսվա նախագծեր

1․ Աղայանական օրեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Աշակերտներին ներկայացնել Ղ․ Աղայանի ստեղծագործություններ, որոնց միջոցով զարգացնել բանավոր և գրավոր խոսքը։ Ստեղծագործական երևակայությունը։

Ընթացքը՝

Կարդում ենք Աղայանի առակները, քննարկում, նկարում  paint ծրագրով նաև պատրաստում ենք ռադիոնյութեր։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

zatik-472x265

 

2․ Զատկի ծես

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Աշակերտներին ծանոթացնել Զատկական ծեսի սովորությունների մասին։

Ընթացքը՝ 

  • Ածիկի պատրաստում, ձվիկների ներկում, ձևավորում։
  • Բացիկների ստեղծում։
  • Զատկական թեմայով նկարներ նկարել։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Մայիս ամսվա նախագծեր

 received_2316936411726024.jpeg

1․ Այլընտրանքային նկարչություն

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրը՝

Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը,  առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝

Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ

Կիրառվող մեթոդները՝

Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ

Նախագծի իրականացման ընթացքը ՝

Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի  երևակայության աստիճանը։

Հունիսյան ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց -պարտեզ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Ճամբարային գործունեության ուղղությունները

  • Բացօթյա շախմատային մրցաշարեր ճամբարային խմբերի միչև
  • Բակային -ազգային խաղեր
  • Սեղանի խաղեր
  • Հեծանիով թափառումներ բագլադեշի փողոցներով,բուկլետների բաժանում
  • Կենդանիների խնամք ագարակում
  • Ամառային լողափ
  • Բառախաղեր,տրամաբանական խնդիրներ
  • Բացօթյա ընթերցանություն
  • Ուսումնական ֆիլմերի դիտում
  • Բնագիտակ լաբորատոր փորձերի փորձարկում
  • Միջավայրի և բույսերի խնամք
  • Այլընտրանքային տեխնոլոգիա

Նպատակը՝

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, տեխնոլոգիական, հմտությունների զարգացում:

Խնդիրները՝

Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում։ Բնագիտական փորձերի, անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում։ Խոհարարական հմտությունների զարգացում։ Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s