Մեր առաջին դասարանցիները իրականացրեցին իրենց առաջին բարձունքի հաղթահարումը:
Առաջին կանգառը եղավ Ջրաղացում, որտեղ տեսան ալրաղացը, թոնրատունը, երեխաները բակում նախաճաշեցին, երգեցին և պարեցին։ Ինչպես նաև կատարեցինք տարածքի մաքրություն։.
Իսկ հաջորդ վայրը երեխաների ամենասպասվածն էր Գուրմե Դուրմեն, որտեղ ծանոթացան շոկոլադի պատմությանը, համտեսեցին և փաթեթավորեցին։
Իսկ վերջում եղանք Կարմրավոր,կամ Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, այն կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները։ Մեր շատ սիրելի ընկեր Քրիստինեն պատրաստել էր հետաքրքիր մոլբերտներ, որոնց վրա էլ նկարեցինք եկեղեցու բակում։