Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Խաղողագործությունը Հայաստանում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Դեռևս 3000 տարի առաջ Կարմիր բլուր կոչվող տեղում, ուրարտացիների կողմից կառուցվել է Թեյշեբանի ամրոցը, որը շրջապատված է եղել խաղողի այգիներով։
Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։Արտակ Ռշտունին մեզ պատմեց գինու տեսակների, պատրաստման մասին։