Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
- Ինչպե՞ս է յոդը գույն տալիս
Անհրաժեշտ նյութեր՝
1 հատ կարտոֆիլ
1 հատ խնձոր
Յոդ
Փորձի նկարագրությունը
Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի հետք :
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
2․ Ինչպե՞ս է ջուրը փոխում իր գույնը
Վերցնենք 2 բաժակ ջուր և марганцовка. зелёнка, որից մեկական կաթիլ կաթուցիչով կաթացնում ենք մի բաժակի մեջ, իսկ մյուս բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա։
Հարցեր՝
Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ ջրի հետ
Ջուրը փոխե՞ց իր գույնը, թե `ոչ
Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել
Նշիր փորձի ընթացքը, գրանցիր արդյունքները
Ինչ ես կարծում , ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե ինչ կլինի:
Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին և թող ընկերներդ գուշակեն: Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին։
Ենթակա է խմբագրման։