Բնագիտական փորձ կատարեցինք երկարացված օրվա ճամբարականների հետ: 1․2 դասարանի սովորողները շատ են սիրում բնագիտական փորձեր կատարել և այնքան էին ոգևորվել, որ որոշեցին տանն էլ կատարել այս փորձը։ Սկզբում բաժակների մեջ լցրեցինք քացախը, այնուհետև սոդան և մի փոքր գուաշներ ավելացրեցինք։ Եվ ահա «հրաբուխը» պատրաստ է։