Ժամկետ՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:
Ընթացքը՝ Երկարացված օրվա կազմակերպիչները ամեն շաբաթ նախապես ստանում են ռադիոյի թեմաները, որոնք բխում են ինչպես կրթահամալիրի օրացույցից, առօրյա անցուդարձից, այնպես էլ սովորողների անձնական հետաքրքրություններից: Թիմային ուսումնասիրությունից հետո պատրաստվում են համապատասխան ռադիոնութեր՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում:
Արդյունքները՝ Ռադիոները ամեն օր տեղադրվում են Արևմտյան դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում: