Рубрика: Без рубрики

Առցանց ուսուցում

16.03-20.03-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվում է առցանց ուսուցման  շաբաթ։

Երկարացված օրվա ծրագիր։

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում

Ժամանակահատված՝  16.03-20.03

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ
  • դիտողականության զարգացում

Մարտի 16

Տեխնոլոգիական աշխատանք․

Պատրաստում ենք տոնական ծաղիկներ մեր սիրելի Մայրիկների համար։ 

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մատիտներ։

Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն  բացիկ և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։

 

Մարտի 17

Հովհաննես Թումայանի «ԾԻՏԸ»

Հովհաննես Թումանյանի «Ծիտը»   հայտնի հեքիաթ է: Երեխաներն այս հեքիաթը շատ են սիրում: Այս անգամ ռադիոնյութի տեսքով ես կկարդամ այդ հեքիաթը։Լսելուց  հետո մեր 1-ին դասարանի սովորողները   Paint ծարագրով կնկարեն այն։

Մարտի 18

Վիտամիներով հարուստ աղցան

Կպատրաստենք՝ Կաղամբով և գազարով աղցան։

Պատրաստման ընթացքը`

Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա: Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:Ավելացնել մանր կտրատած համեմը, ձեթը:  Խառնել և մատուցել:

Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։

Մարտի 19

 

 

Արդյունքները կլուսաբանվեն բլոգում:

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s