Рубрика: Без рубрики, Դիպլոմային աշխատանք

Բրուտագործություն

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Կավե զարդարանք

Ուսանող՝   Անի Ենգոյան

Ղեկավար՝   Թերեզա Թումանյան

 

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 Խեցեգործություն

Գլուխ 2 Կավագործությունը Հայաստանում

Եզրակացություն

Գրականության ցանկ

Հավելված

Ներածություն

Հնագույն ժամանակներից սկսած խեցեղենը կիրառվել է տնտեսության, կենցաղի տարբեր բնագավառներում  ՝ երկրագործությամբ, անասնապահությամբ և այլ եղանակով ձեռք բերված մթերքների մշակման, ամբարման, պահպանման և օգտագործման համար։ Եվ այս հանգամանքով է բացատրվում խեցեղենի ձևերի և չափերի բազմազանությունը ՝ կարասներ, սափորներ, սկուտեղներ, անոթներ և այլն։

Առավել հին և մինչև այժմ գոյատևող ու զարգացող տեսակներից մեկն է, որը ներխուժում է մեր առօրյա կյանք ՝ այն գեղեցկացնելու և հարմարություններ ստեղծելու համար։ Խեցեգործության արվեստի ստեղծագործություններ կարող են դառնալ սափորն ու զարդերը, սա զարգացման, բարձր ճաշակի և ոչ թե զարգամոլության արվեստն է։ Այն ազգային է բուն բնույթով ծնվում է սովորույթներից, հավատալիքներից և կարող է պատմել մի ամբողջ ժողովրդի պատմություն։  Կավե մեր աշխատնքներումի թեմայի հիմքը Սասնա ծռեր էպոսն էր։ Սկզբում պատրաստել ենք տարբեր ափսեներ, շրջանաձև, օվալաձև։ 

Խեցեգործություն

 

 Խեցեգործությունը (կավագործություն, բրուտագործություն) կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին. այն կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստն է:

        Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլն: Անցյալում գրել են հիմնականում կավե սալիկների վրա (օրինակ՝ «Գիլգամեշ» ասուրա-բաբելական դյուցազներգությունը, մ. թ. ա. III հազարամյակ) և թրծել: Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը:

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները:

VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որը կիրառվել է նաև Հայաստանում՝ Դվինում, Անիում, Գառնիում: IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշներ են հայտնաբերվել Դվինում և Զվարթնոցում: XIII դարում այդ արհեստը հասել է կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, իսկ XII–XIII դարերում հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի: Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում` անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գյուղի բնակչությանը տեղահանել, տարել են Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կենտրոն: Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցել է զուտ հայկական նկարագիր: Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ, մզկիթներ, պալատներ, արտահանվել Եվրոպա:

Հայաստանում մինչև 1950-ական թվականները շուկայի մատակարարը ժողովրդական բրուտագործ վարպետներն էին. կրկնում էին դարերի ընթացքում մշակված խեցեղեն իրերի ձևերը: Հետագայում Երևանում կառուցվեցին հախճապակու, Արտաշատում՝ բրուտախեցեգործական, ճենապակու գործարաններ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա) բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին:

Խեցեղեն բազմաթիվ իրեր օգտագործվում են շինարարության մեջ (աղյուս, երեսպատման սալիկներ և այլն), կենցաղում և սանտեխնիկայում (ամանեղեն, գեղարվեստական իրեր, լվացարաններ), էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և այլ ոլորտներում

Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ ճենապակի, հախճապակի) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքը կավն է և կաոլինը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը։

Խեցեգործություն, կամ բրուտագործություն, կավագործություն, կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց է։ Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե արձանիկները։ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։ Ուշ բրոնզի դարաշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ։ Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով։ Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով։ Հելլենիզմի դարաշրջանում (մ. թ. ա. III-I դդ.) տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ։ Վաղ միջնադարի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։ Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը։ X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը։ Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի։

Կավագործությունը Հայաստանում

Մ.թ.ա V-IV դարերից մեզ հասել են լավ թրծված կավից պատրաստված բաց գույնի (մոխրագույն, կարմրավուն, սրճագույն) սափորներ։ Սրանք հարթ հատակով, ուռուցիկ իրանով, գլանաձև վզով և շեփորաձև պսակով անոթներ են, աղեղնաձև երկար կանթերով։ Դրսի կողմից կանթերը տարբեր տեսակի զարդեր ունեն։ Անոթների մեծ մասը դրգի վրա է պատրաստված։ Ընդհանուր առմամբ այդ սափորները իրենց ձևերով և կերպարով տարբերվում են նախորդ՝ երկաթի դարի կավանոթներից, սակայն որոշ հատկանիշներով, հատկապես կանթերի զարդերով, այնուամենայնիվ, կապվում են նրանց հետ։

Մշակութային հետաքրքիր կապեր է դրսևորվում երկկանթանի սափորաձև մի անոթ, հարթ հատակով, դեպի վերև լայնացող իրանով, բարձր պսակով նարնջագույն արտաքինով։ Ուրարտական խեցեգործության հայտնի է անոթների այս տիպը (Արինբերդ և Կարմիր-բլուր), մի հանգամանք, որն ակնարկում է վաղ հայկական խեցեգործության այս ձևի հին ակունքների մասին։ Դրա հետ մեկտեղ նման անոթների ավելի զարգացած ձևերը գերիշխում էին աքեմենյան ժամանակաշրջանի գեղարվեստական մետաղագործության մեջ։ Այդ երևում է պատահական բազմաթիվ հայտաբերումներից, ինչպես և Պերսեպոլիսի բարձրաքանդակներից։

Գնդաձև երկու փոքր «հաղորդակցվող» կճուճներից կազմված անոթը, որը ևս իր նմաններն ունի ուրարտական նյութերի մեջ, հատկապես հետաքրքիր է կարմրավուն և մուգ սրճագույն իր զարդերով՝ բաց ֆոնի վրա։ Այս զարդերը Հայաստանի վաղ շրջանների գունազարդ խեցեղենի ուշ արձագանքն են թվում, որով այդ անոթը թերևս կարելի է կապող օղակ համարել ուրարտական և հելլենիստական ժամանակաշրջանի գունազարդ կավանոթների միջև։ Նույն վաղ հայկական շրջանին պատկանող կավե ըմպանակները կորագիծ հատակ ունեն և ընդգծված անցնում դեպի բարձր, լայնացող պսակը։ Այս տիպի անոթները աքեմենյան և հետագա դարաշրջաններում լայն տարածում են գտել ընդարձակ տերիտորայի վրա՝ Փոքր Ասիա, Անդրկովկաս, Պարսկաստան։ Սրանք ամենայն հավանականությամբ հին արևելյան ծագում ունեն և կապվում են Ասորեստանի և Ուրարտուի մշակույթի հետ։

Գործնական աշխատանք

Կավի հետ աշխատելու ընթացքը․

  • Հունցել կավը
  • Աշխատանքի ստեղծում
  • Հաղկաթղթով հարթեցում
  • Առաջին թրծում
  • Ներկում
  • Երկրորդ թրծում

Աշխատանքի ընթացքը․

Это слайд-шоу требует JavaScript.

Կատարված աշխատանքը

105490196_272552860495977_6820017024376591952_n106086103_507307506636524_6640224253398637119_n105345989_856864838131753_3661522360740543824_n

Պատրաստեցիքն  տեսանյութ, որտեղ ներկայացնում եմ մեկ ափսեյի ստեղծման ընթացքը․

Թեյնիկի պատրաստման ընթացքը․

Վերցնում ենք կավե գունդ և մի քանի րոպե այն լավ հունցում ենք, որից հետո, եթե պատրաստում ենք օրինակ ՝ կավե թեյնիկ, նախ սկսում ենք սարքել  թեյնիկի տակը և կավե բարակ գլանակներ, որոնք շարվում են միմյանց վրա և ձեռքով հարթեցնում։

Գլանակները սկսում ենք ծեփել միմյանց վրա, միաժամանակ տափակացնում ենք։ Բութ և սուր գործիքի օգնությամբ սկսում ենք հարթեցնել, հղկել  թեյնիկի պատերը։ Թողնում ենք մեկ օր կավը չորանա, իսկ հաջորդ օրը հղկաթղթով այն հարթեցնումն ենք։  Չորացման հաջորդ փուլը թրծումն է։ Թրծվում է բարձ ջերմաստիճանի տակ։

101843736_290511798654830_246782043369766912_n103272810_270107797680287_8047696212594487247_n102557341_2310557889250956_3292351809753972736_n

105573761_1126021551091533_1508146034180021167_n

Պատրաստեցինք կավե գեղեցիկ ուլունքներ, որոնք պետք է օգտագործվեն Սարալանջի փառատոնային հագուստներում։

Պատրաստեցինք նաև գեղեցիկ զարդեր դաջման տեխնիկայով։

105369300_897850300717478_5514619380454374678_n

Եզրակացույթուն

Խեղցեգործությունը Հայասատանում տարածվել է դեռ հնագույն ժամանակներից։ Հայասատանում խեցեգործության պատրաստման մեջ կիրառվում է երեք տեխնիկա, մենք կրառեցինք դեռ երկու տիպը․

Խեցեգործությունը արվեստի  մի ճյուղ է,որի միջոցով  արտահայտում են իրենց  հույզերն ու զգացմունքները։Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի սովորողը հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ ,քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել աշխարհի հետ և վերջինիս համագործակցումը կդառնա ավելի կառուցողական։Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխի առօրյա կյանք։

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s