Рубрика: Без рубрики

Հոդված

Ոսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ ե­րա­զել և ձգ­տել եմ լի­նել ու­սու­ցիչ։ Տա­րի­ներ ան­ցան սովորելով Մանկավարժական համալսարանում ե­րա­զանքս կա­տար­վեց այժմ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։

Այս ամիսների ընթացքում  ձեռք եմ բերել մեծ հմտություններ և, որ ամենակարևորն է սիրված եմ   փոքրիկ սովորողների կողմից։Ես իմ երկարացված օրվա սովորողների հետ   մինչ տուն գնալը զբոսնում եմ, կարդում ենք, զրուցում ենք նման հարաբերությունների արդյունքում է ձևավորվում ընկերությունը։ Աշխատելով կրթահամալիրում հասկացել եմ, որ ուսուցիչը բնույթով  պետք է լինի կենսուրախ, աշակերտների միջև ստեղծի սեր և առողջ փոխհարաբերություններ, սովորողների համար լինի լավագույն ընկեր, բարեկամ, լինի ուշադիր և ընդունի սովորողի անձը։

Դեռ վաղ տարիքից անձի ձևավորման և զարգացման համար կարևոր դեր են խաղում միջավայրը և դաստիրակությունը։ 

Մտնելով դպրոց 6 տարեկան երեխան ի տարբերություն մյուս դպրոցների կրթահամալիրում չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում է զարգանում երևակայությունը։ Սովորողների հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր,նպատակն է զարգացնել  երևակայությունը , ստեղծագործական մոտեցումը, նկարչության միջոցով փոխանցել իրենց հույզերը, զգացմունքները,  սեր և հոգատարություն կենդանիներ նկատմամաբ, ռադիոնյութերի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, ծանոթացում նաև մերօրյա բանաստեղծ ՝ Խաչիկ Մանուկյանի    բանաստեղծությունների հետ,  որոնք կտեսնեք  ստորև։

Տեխնոլգիական գործունեություն, Գեղագիտական ճաշակի ձևավորում

Այս համակարգի մեջ կարելի է ներառել խաղը, բնությունը, ուսումնական աշխատանքը, որոնք մեծ դեր են խաղում սովորողի զարգացման վրա։ Այս միջոցների շնորհիվ սովորողների մոտ զարգանում է սեր արվեստի, բնության նկատմամբ, շրջապատի երևությների հանդեպ հետաքրքրություն։ Ես իմ փոքրիկ ճամբարականների հետ հաճախ զբաղվում ենք նկարչությամբ, տարբեր տեխնոլոգիական գործունեությամբ, ընթերցում ենք հեքիաթներ, դիտում մուլտֆիլմեր  և այս ամենը դասական երաժշտության ներքո։ Կրտսեր դպրոցակաների հատկապես դուր է գալիս նկարելու, ծեփելու գործընթացը։

Ֆիզիկական, ակտիվ գործունեություն

Մարմնակրթությունը մեր դպրոցում կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կատարում ենք ֆիզիկական վարժություններ, ակտիվ շարժողական խաղեր, ինչպես նաև իրականացնում ենք ճամփորդություններ, զբոսանքներ, հեծանվավարություն։