Թագավարակ վիրուսը փոխեց բոլորի բնակականոն կյանքի ընթացքը։ Մենք անցկացնում ենք մեր օրը տանը և պետք է կարողանանք ճիշտ դասավարել մեր օրվա ընթացքը։
Շատ սիրում եմ ընթերցել։ Չեմ կարող թակցնել աշխատանքային լարված օրվա ընթացքում չէի կարողանում շատ ընթերցել, բայց այս մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ կարդալ իմ նախընտրելի գրեքերը, ինչպես նաև վերընթերցել արդեն շատ սիրելի գրքեր։ Խորհուրդ եմ տալիս կարդալ հետևյալ գրքերը ՝
-
Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես»
- Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»
- Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆանիի մոտ»
- Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 ֆրանկ »
Զբաղվում եմ ինքնանկրթությամբ։ Մասնագիտությամբ արվեստաբան եմ։ Ունենալ մասնագիտություն կարծում եմ շատ քիչ է լավ մասնագետ լինելու համար։ Անընդհատ պետք է ինքնակրթվել, սովորել նորը, ձգտել ավելիին։ Դիտում եմ նկարիչների մասին ֆիլմեր և ոչ միայն։ Այս շրջանում շատ հետաքրքրված եմ Սփյուրքահայ արվեստով։ Եվ այն ամենով ինչ կապած է արվեստի հետ։
Օրվա մեջ փորձում եմ ժամանակ գտնել և օգնել մայրկիս խոհանոցային գործերում։Շատ սիրում եմ խոհանոցը։ Պատրաստում եմ թխվածքներ, որոնց նկարներով կկիսվեմ ձեզ հետ։