Աշխատաժամանակ 11․05-15․05
Բնությունը և մենք
Տեսադաս- 1․2 դասարանի հետ։
Տեսադաս — չորեքշաբթի — 12։40- 1։ 20 1․2 դասարան Բ խումբ
Տեսադաս- հինգշաբթի-12։50- 1։30 1․2 դասարան Ա խումբ
Բնությունը մեր աչքերով
1․ Նայե՛ք նկարին և կռահե՛ք, թե ինչի կարիք ունեն ծաղիկները։
- Ծաղիկը Անին դրել է լուսամուտի գոգին և չի մոռանում ջրել։
- Արեգը ծաղիկը դրել է մութ անկյունում և չի մոռանում ջրել այն։
- Հայկը ծաղիկը դրել է լուսամուտի գոգին, բայց մոռացել է ջրել։
- Ի՞նչ պատահեց Հայկի ծաղիկին։
- Ի՞նչ պատահեց Արեգի ծաղիկին;
- Ի՞նչ գիտեր Անին։
2.Կարո՞ղ ես ասել ՝ ինչ նշանակություն ունի ջուրը բուսական աշխարհի կյանքում և քո կարծիքով, եթե երկար ժամանակ ջուր չգա ծառը չջրեն և այն չորանա ինչ կկատարվի ծառի հետ։
3․ Նայե՛ք նկարին և ասե՛ք ․
- Համեմատեք նկարների զույգերը։ Ինչո՞վ են տարբերվում։
- Ի՞նչն է փոփխության պատճառը։
4․ Բառերից օգտվելով ՝ լրացրու՛ նախադասությունները։
Օդ, Արմատ, Արև, Տերևներ, Ջուր, Ցողուն։
- Բույսերը չեն կարող ապրել առանց ․․․․․․․․․․ և ջրի։
- Բույսերը հողին ամրանում են ․․․․․․։
- Առանց ․․․․․․․․․․ բույսերը կչորանան։
- Բույսի ․․․․․․ ձգվում է դեպի վեր։
- Կանաչ տերևնրը աշխատելու ուժ են ստանում ․․․․․․․։
- ․․․․․․․․․ Հողից ջուր և սնունդ են վերցնում բույսի համար։ 5․ Սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում։
Ձեր կարծիքով պատկերվածներից ո՞վ է հոգատար շրջապատի հանդեպ և սիրում է երկիրը, բնությունը։ - Միքայելը ամեն գարուն բակում ծառեր է տնկում։
- Սարգիսն անտառի ծառերն անխնա կտրում է։
- Վահանը ցուցանակները մեխում է ծառին։
- Արան աղբը լուսամուտից դուրս է դուրս է գցում։