Рубрика: Без рубрики

«Պատմություն» առարկայի բովանդակության և դասավանդման մեթոդները

Մեթոդը  բնության և հասարակական կյանքի ուսումնասիրության ու ճանաչողության եղանակ է։ Դասավանդման ընթացքում տարբեր մեթոդների կիրառումը օգնում է աշակերտների մոտ դասի յուրացմանը, թեման ավելի հեշտ հասկանալուն և ամրապնդելուն։

Պատմությունը մի գիտություն է, որն ուսումնասիրում է և տեղեկություն է տալիս անցյալի մասին, այն ընդգրկում է մարդու գործունեությունը, կյանքի կազմակերպումը անցյալում։ Եվ յուրաքանչյուր սովորող պետք է կարողանա հասկանալ ի՞նչ է պատմությունը, ի՞նչու ենք մենք ուսումնասիրում պատմություն, ինչ գիտենք պատմության մասին և ի՞նչ սովորեցի և  ի՞նչ եզրակացություն արեցի։

Կարծում եմ պատմություն առարկայում շատ կարևոր է բանավոր խոսքը։ Պատմություն առարկայի շնորհիվ սովորողի մոտ պետք է ձևավորվի պատկերացում հայ ժողովրդի անցյալի պատմության վերաբերյալ, հայրենասիրություն։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴՆԵՐ

  • Խմբային աշխատանք ՝ դասարանը բաժանվում է մի քանի խմբի  և յուրաքանչյուր խումբ ներկացանում է պատմական  դեպքերից։ Բոլոր սովորողները մասնակցում են քննարկմանը։ Վերջում կատարվում է վերլուծություն։ Խմբային աշխատանքի շնորհիվ սովորողները կարողանում են ազատ արտահայտել իրենց տեսակետը, զարգանում է վերլուծական մտածողությունը։
  • Դերային խաղը ՝ նույնպես կարող են իրականացնել խմբերով, յուրաքանչյուրը ներկայացնի մի թագավորի կամ պատմական որևէ ժամանակաշրջան։
  • Կարևոր է յուրաքանչյուր դասի վերաբերյալ ֆիլմի դիտումը, սլայդները, նպաստում են սովորողի մոտ վերլուծական մտածողության զարգացմանը, սովորողը ներկայացնում է իր միտքը և կարող է ինքը առաջարկել նոր նախագիծ։ Այն մատչելի է լինում դասարանում թույլ սովորողների համար։
  • Սկզբնաղբյուրի ուսումնասիրում ՝ սկզնաղբյուրների հետ աշխատանքը հետաքրքիր միջոց է դասը ավելի արդյուավետ կատարելու համար։
  • Առարկայի դասավանդման մեջ կարևոր է ոչ միայն դասարանային միջավայրը, այլ նաև  թանգարանները, հայրենագիտական ճամփորդությունները։

Ցանկացած դաս ուսուցման շնորհիվ սովորողները ստանում են գիտելիք։

6-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է ՝ հայոց պատմություն հնագույն և նոր շրջանները հասնելով մինչև միջնադար։

  • Հայկական լեռնաշխարհ, լճեր, գետեր և բնակլիմայական պայմաններ
  • Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում, այդ հասարակության անկումը, պետության առաջացումը։
  • Հայ ժողովրդի կազմավորումը։
  • Հայաստանը հին շրջանում, Վանի թագավորություն։
  • Հայկազունի Երվանդունիների թագավորությունը։
  • Արտաշեսյան թագավորություն։
  • Հայաստանը աշխարհակալ տերություն։
  • ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈւՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ 1-3-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ
  • Հին Հայաստանի պետական կարգը, տնտեսությունը և սոցիլական կառուցվածքը։
  • Հին Հայաստանի մշակույթը։

7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s