Արատեսի դպրական կենտրոն մեկնեցինք հետևյալ ճանապարհով ՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես։
Մեր ուսումնական ճամփորդության սռաջին կանգառը սկեսինք Հայրավանք վանական համալիրից։ Հայրավանքի եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:
Հաջորդ կանգառը եղավ դեպի Կոթավանք։ Գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան 2-րդ, 851-901 թվականներին:
Եկեղեցու վրա եղել է ընդարձակ շինարարական արձանագրություն, որը մեզ է հասել Ստեփանոս Օրբելյանի միջոցով: Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է:
Հաջորդիվ եղանք Օրբելյանների քարավանատանը։ Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա։ Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։
Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։
Իսկ վերջին կանգառը եղավ Զորաց եկեղեցին։
Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:
Վերադառցանք հետևյալ ճանապարհով ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։
Ճանապարհից մի փոքր շեղվեցինք և գնացինք Հորբատեղ գյուղ։
Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և 13-14-րդդարերի խաչքարեր։
Հաշվի չառնելով հորդառատ անձրևը մենք համառորեն գնում էին դեպի բնական շատրվանող աղբյուրը Հորբատեղ գյուղում։