Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Բավականին երկար ճանապարհ ունեցանք մինչև հասանք դրախտավայր Արատես։ Եղանք՝ Հայրավանքում, Սելիմի լեռնանցքում, Հերմոնի վանքում, Զորաց եկեղեցում։ Երեք օրվա ընդացքում կարողացնաք շատ տեսարժան վայրեր բացահայտել։ Ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ մտնել այս հղումով Ճամփորդություն դեպի Արատես։
Ժամանակը կարողացանք ճիշտ օգտագործել, հասցրեցինք վայելել թե՛ միմյանց ներկայությունը, թե՛ դրախտավայր Արատեսը և իրականացրեցինք դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ։
Նախաճաշից հետո սկսում էինք միջավայրի բարեկարգման աշխատանքները։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝
- Մետաղյա մահճակալների ներկում
- Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
- Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք
Ահա աշխատանքի արդյունքը․
Երեկոյան ընկեր Սմբատի և Տարոնի ուղեկցությամբ, զբոսնում էինք Արատեսով։Եղանք Արատեսի ժայռում, որին վտանգավոր ճանապարհով մոտեցան ամենահամարձակները։
Լինելով Արատեսում չէինք կարող անտեսել մեր մեղվաընտանքիներին։ Ընկեր Սմբատը մանրամասն ներկայացրեց մեղուների, մեղվապահության առանձնահատկությունների մասին։