Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.
- Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:
Յուրաքանչյուր երեխա յուրովի է իր հետաքրքրություններով և առանձնահատկություններով։ Ուսուցիչը պետք է կարողանա հետաքրքիր կազմակերպել ուսումնական պրոցը, որպեսզի ներգրավի բոլոր սովորողներին։
- Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկուց ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:
Համամիտ եմ այս պնդման հետ այո, պետք է սովորել վստահել: Առաջին հերթին պետք է լսել միմյանց, հասկանալ, թե ինչ է ցանկանում, վախենում կամ անհանգստանում։
- Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:
Համամիտ եմ քանի որ սխալ տեսակետ է։ Շատ ծնողներ անկախության մեջ վտանգ են տեսնում, բայց պետք է ազատությունն ընդունեն, որպես ինքնուրույնություն։
- Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքում:
Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։
Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.
- Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:
Համամիտ չեմ, այս պնդման հետ քանի որ արդյունավետ մեթոդների դեպքում երեխաները կարող են շատ նյութ յուրացնել։ Պետք է հաշվի առնել սովորողի առանձնահատկությունները, լինել համբերատար։