
Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի տարատարիք ճամբարակններ
Նախագծի նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը և մկանների լարումը:
Աղջիկ փախցնոցի
Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի: