
Ընթացքը՝
Կատարում են
- շարժային վարժություններ ցատկեր
- խաղում են մարզական խաղեր
- մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի
- ցատկեր
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
Մարզական խաղերի նկարագրություն՝
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
- Զույգերով կանգնում են իրար դիմաց: Միաժամանակ վերև են նետում շարֆը ու փորձում բռնել դիմացինի նետածը: Աստիճանաբար հեռանում են իրարից և ավելի բարձր նետում շարֆը: Մեծացնում են արագությունը, որպեսզի հասցնեն դիմացինի նետած շարֆը բռնեն: