Рубрика: Без рубрики

Հոկտեմբեր

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առրյա գործիքները հիմնականում քարից են եղել/օրինակ՝ օբսիդիան՝ վանակատ  քարը, որից պատրաստել են որսորդության գործիքներ, կտրող գործիքներ/։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ   Հայասա կոչվող ցեղն է եղել  ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։ Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։ Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից  է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը,  առաջին հերթին նշանակում ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան  Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Լեռնաշխարը մի քանի լեռների միասնություն է, որոնք նման են պարսպի՝ իրար կողք շատ մոտ կանգնած, որ կարծես պաշտպանեն Հայաստանը: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է: Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, երևում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Ֆիլմը դիտել՝

2․ Քննարկման թեմա՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
Բլոգներում գրել ՀՀ չորս սահմանակից պետությունները իրենց մայրաքաղաքներով և գրել, թե որ կողմից են մեզ հարևան(հյուսիս- հրվ- արլ- արմ):

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

3․Վերցնում ենք ՀՀ վարչական քարտեզը/որտեղ երևում ենք մարզկենտրոնները ու մարզերը/, և վրան Paint ծրագրով նշում թե քանի մարզում ենք հասցրել լինել, որ բնակավայրերում/ գույով դրոշակ նկարեք/։ Ընտրում ենք դրանցից մեկը, օրինակ եթե եղել եք Սևանում, այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գրում եք Գեղարքունիքի մարզկենտրոնը, փոքրիկ տեղեկություն մարզի ու ձեր այցելած քաղաքի կամ գյուղի, այս պարագայում Սևանի մասին։ Հրապարակում եք բլոգներում։
Քարտեզը նրա համար է, որ հասկանանք քանի մարզում եք հասցրել լինել, նկարը կպահպանեք ու կտեղադրեք բլոգներում։

4․ Ընթերցել նյութ՝ Հայկ և Բել, լսել՝ նյութը:
Աշխատանք բլոգներում՝ նկարագրում ենք Հայկին և Բելին և նկարում ենք՝ թղթի վրա, paint ծրագրով, տեղադրում բլոգների հայրենագիտության բաժնում: Նկարել Հայաստանը Հայկ Նահապետի ժամանակ, ըստ ձեզ այն ինչիպիսի՞նն է եղել: Այս ամենը մեկ նյութի տակ ենք հավաքում և հրապարակում, ուղարկում ինձ:
Կրկնում եք ՀՀ մարզերն ու քաղաքները

5․ Ծագումով որտեղի՞ց ես

Աշխատանք բլոգներում (հայրենագիտություն բաժինը չմոռանաք նշել, ու կատարվածը ինձ ուղարկել մեյլով )՝ Գրել, թե դու ծագումով որտեղի՞ց ես: Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային պատմություն կամ երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։ Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո՞ր մարզում, գյուղում, քաղաքում են
օգտագործում այն, ծագումը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s