
Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:
Առարկայի խնդիրները.
- ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին, մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
- պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
- ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
- սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ.
- ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու, համակարգելու կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
- ծանոթացնել բնապահպանական խնդիրներին հատկապես արդի ժամանակներում
- ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
- արձագանքել երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային և պատմական, ճարտարապետական իրադարձություններին
Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական սկզբունքները.
- հայրենաճանաչությունը
- մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը(փաթեթների ստեղծում)
- բնապահպանությունը
Նպատակը՝ հայրենաճանաչ սովորող, հայրենիքի բնությանը, մշակույթին տեղյակ, այն փոխանցելու ունակ սովորող(տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով), հայրենիքը մանրամասն սիրելու հնարավորություն՝ ընկերների և դասավանդողների հետ, ընտանիքի անդամների հետ: Վատ սովորություններից հրաժարում՝ հայրենի բնությանը ավելի մոտ գտնվելու և այն խնամելու կարևորության գիտակցում: Որոնող, համեմատող, վերլուծող սովորող, ով մեդագրագետ է և կարողանում է տարբեր աղբյուրներից ինֆորմացիան խմբավորել, մշակել: Ազգային արժեքները գնահատող, ինքնակրթվող և զարգացող քաղաքացի:
Հայրենագիտության ուսուցումը ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- Սովորողին դարձնել հայրենաճանաչ /ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին, մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային, արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի , անմիջապես իր շրջապատի հետ/։
- Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
- Սովորողների արշավային հմտությունների ձեռք բերում /բարձունք բարձրանալիս, քայլելիս, բազմօրյա ճամբարներին մասնակցելիս/
- Սովորողի արշավի նախապատրաստական աշխատանքների հմտությունների ձեռքբերում /արշավային ուղղության քարտեզագրում տարբեր ծրագրերով, հայրենագիտական կանգառների նշում, ուսապարկ’ դասավորում, քնապարկ/
- Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին /պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին/
- Ընտանեկան հայրենագիտություն — ընտանեկան-հայրենագիտական արշավների կազմակերպումը /ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր, ծեսեր, միջոցառումներ/
Ուսումնական միջավայր
- Ուսումնական հայրենագիտական կաբինետ ( անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատուն)
- Ուսումնական թանգարաններ
- Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
- Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
- Արատեսի դպրական կենտրոնը
- Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
- Քոլեջի արշավախմբային կայանը
- դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
- ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
- որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
- դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ
«Հայրենագիտություն» առարկան ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» , «Էկոլոգիա-բնապահպանություն», «Առաջին բուժօգնություն»դասընթացները, կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա ծռեր» էպոսը: Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:
Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Երևան քաղաքի հին ու ներ փողոցներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ճանաչենք Արցախ աշխարհը
Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր…
Ազգային ծեսեր՝ Զատիկ, Տեառընդառաջ , Վարդավառ…
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն ՝ Հայաստանի դեղաբույսերն ու ուտելի բույսերը
Դիցաբանություն
Հին աստվածներ
Նոր դիցարան
Սասնա ծռեր
4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա
— իր ծագումնաբանության մասին
-հասարակության մեջ ընտանիքի դերի մասին
-իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից և իր հարևաններից
— երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
-հարևան-սահմանակից երկրների մասին՝ մշակույթ, էթնոս
— երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մասին
-ազգային ծեսերը, ծիսական երգերը
-ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը
շրջապատող միջավայրի վրա մարդու գործունեության ազդեցության մասին
— մարդու կյանքում աշխատանքի դերի մասին
-շրջապատող աշխարհի պահպանության մասին
-հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության մասին
-արտակարգ իրավիճակներում ինքնադրևորվելու և անհրաժեշտ հմտությունները կիրառելու մասին
-առաջին բուժօգնության կարելիների ու չի կարելիների մասին
Սովորողը պետք է կարողանա
-կազմել իր տոհմածառը
-դիտարկում անել
-ճամփորդել
-հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
-ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը, պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը
-կարողանա ճամփորդությունների ընթացքում ինքնասպասարկվի
-վրանը ճիշտ տեղադրելու հմտություններ ունենա
— առաջին բուժօգնության տարրական հմտություններ՝ տեսական և գործնական
— ճանաչի Հայաստանի բնության մեջ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիներին, նպաստի դրանց պահպանմանը և քարոզի դրանց անվնաս կենսագործունեությանը ի նպաստ
-ծանոթ լինի արտակարգ իրավիճակներում գործելու մի քանի կաննոների
-ընկերասիրությունն դրսևորել ու թիմով աշխալետու հմտություն ունենա
-հայրենիքը մանրամասն ճանաչելու կարողությունը, տեսական նյութից զատ նաև գործնական տարբերակով՝ ճամփորդություններ, այցեր թանգրաններ, ուսումնական կենտրոններ, բանահավաքչություն…
Գնահատում՝
կատարվում է մի քանի կետեր հաշվի առնելով՝
- ուսումնական ճամփորդություն, դրա ընթացքում դրսևորած վիճակ, պատրաստակամություն, հմտություններ, հրապարակումներ բլոգում
- հաշվետու պատումնե, նյութերի փաթեթ
- ինքնագնահատում