Ենթակա է խմբագրման։
Մայիսի 9-13՝
Առաջին պարապմունք- Կրկնել ՝«Արտաշեսյաններ»,«Արշակունիներ»,« Բագրատունիներ», մշակել հարցեր
Երկրորդ պարապմունք- Ծանոթանալ այս տեղեկությանը շատ լավ տիրապետել բովանդակությանը, այդ թվում և ձեր մշակած նյութերի։ Բլոգներում առանձնացնել հարցեր, որոնք ցանկանում եք ուղղել մեր ասորի հյուրին։
Մայիսի 2-6
Երկրորդ պարապմունք- «Արշակունիներ»,« Բագրատունիներ»— տեղադրել բլոգներում, ուսումնասիրել, սովորել
Ապրիլի 18-22
Առաջին պարապումք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» , ճամփորդական պատումներ, ճամփորդության նախագծերի կազմում
Երկրորդ պարապմունք- Ասորական համայնք․ աշխատանք Աշոտ Տիգրանյանի հետ
Ապրիլի 11-15
Առաջին պարապումք— «Ժողովուրդ, արքաներ, հերոսներ» , «Արտաշեսյաններ»
Երկրորդ պարապմունք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» առասպելին
Լրաուցիչ նյութ՝ 1. Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:
- Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
Ապրիլի 4-8
Առաջին պարապմունք- Ծաղկազարդ. Ծառզարդար
Երկրորդ պարապմունք-Զատկի ծես
Մարտի 14-18
«Ուսումնական Գարուն 2022 »
Քնարկում ենք «Ժողովուրդ, արքաներ, հերոսներ» նյութը
Ճամփորդական երթուղու մշակում. ուղղությունը՝ Արագածոտնի մարզ
Փետրվարի 28- մարտի 4
Աշխատանք ՝ «Պատմության վերակառուցում», «ՀՀ-ում ապրող ազգաին փոքրամասնություններ» նախագիծ
Փետրվարի 21-25
Առաջին պարապմունք- Առասպելներ բնության երևույթների մասին,
Երկրորդ պարապմունք— Բարեկենդանի ծես
Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
Փետրվարի 14-18
Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին
Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
Փետրվարի 7-11
Առաջին պարապմունք- Հայ հեթանոս աստվածներ նյութը- մինչև Նանե աստվածուհին, Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
Երկրորդ պարապմունքի համար քննարկելու ենք Հայ հեթանոս աստվածներ նյութը- Նանե աստվածուհուց մինչև վերջ
Նայել հետևյալ մուլտը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/
Հունվարի -31- Փետրվարի 4
Շաբաթվա համար՝ Քննարկվող նյութ-ընթերցել, սովորել, ծանոթանալ- Տեառնընդառաջ
Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
Հունվարյան ստուգատեսային ճամբար- Հունվարի 10-հունվարի 29
Դեկտեմբերի20 -Դեկտեմբերի 24
Հաշվետվությունների կազմում, ներկայացում, բաց թողնվածի լրացում, բլոգներում հրապարակման շաբաթ
հաշվետվության համար անհրաժեշտ քայլերի հերթականություն
Նոր հրապարակում եք անում՝ Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում թեմայով
Պատճենեք հետևյալ գրվածը և ձեր բլոգից ակտիվ հղումներով ավելացրեք ձեր աշխատանքները Իմ նախագիծը բառի վրա դնելով լինք՝
Նախագիծ՝ Բացահայտումների ամառ, հավեսի ամա՜ռ— Իմ նախագիծը
Նախագիծ՝ Մեկշաբաթյա նախագիծ՝ «Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»_ Իմ նախագիծը
ՀՀ մարզերն ու քաղաքները- Իմ նյութը
Նախագիծ՝ Ծագումով որտեղի՞ց ես— Իմ նախագիծը
Նախագիծ՝ Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում— Իմ նախագիծը
Իմ բնակավայրը
Նախագիծ՝ «Մեր ընտանեկան ավանդույթը»— Իմ նախագիծը
Ինչպե՞ս բառի վրա լինք դնել, օգնող տեսանյութը նայիր այստեղ:
Հետո անցնում ենք հայրենագիտական ճամփորդություններին, էլի նույն կերպ պատճենեք ճամփորդության անվանումը-ուղղությունը և ձեր ճամփորդության մասին պատումը տեղադրեք ակտիվ լինքով: Եթե չեք արել տարբեր պատճառներով, լրացրեք:
դեկտեմբերի 13-Դեկտեմբերի 17
1-ին պարապմունք— 1. Ավանդույթներ և սովորույթներ
Աշխատանք բլոգներում՝ «Մեր ընտանեկան սովորույթը»- բլոգներում, հայրենագիտության բաժնում գրել ձեր ընտանիքում ընդունված մեկ կամ մի քանի սովորույթի մասին, որը անխախտ է, ընդունված է ձեր ընտանիքի անդամների կողմից, գալիս է հնուց և չի խախտվել տարիներ շարունակ, փոխանցվել է սերնդե-սերունդ, այժմ էլ դուք եք հետևում այդ սովորույթներին:
Աշխատանքը կարող եք ներկայացնել ինչպես հարցազրույցի տեսքով՝ ընտանիքի անդամներից, այնպես էլ տեսանյութի ու ազատ շարադրանք-պատումի տեսքով: Սովորույթները կարող են լինել ամենատարբեր՝ ճամփորդական-ուխտավայրից սկսած, տոներից, ընտանեկան ուտեստների պատրաստումից, մինչև անգամ առօրյա կյանք՝ ընթրիքը միասին անել միասին ընթերցել և այլն և, այլն…:
Բարի ժամանց, իրար հանդիպելու ու միասին մտորելու լավ առիթ է, սիրելի սեբաստացիներ:
2-րդ պարապմունք— Եղևնու լեգենդը, կարող եք լսել նաև աուդիո տարբերակը՝ այստեղ։ Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ։
դեկտեմբերի 6-Դեկտեմբերի 10
Աշխատանքները այս շաբաթվա համար
1-ին պարապմունք- Ավանդույթներ և սովորույթներ
2-րդ պարապմունք- Տոնի ծառ, աուդիոբացատրությունը լսեք այստեղ:
Նոյեմբերի 29-Դեկտեմբերի 3
Աշխատանքները այս շաբաթվա համար՝
1-ին պարապմունք
2-րդ պարապմունք— քննարկելու ենք- Առասպել Գեղարդ վանքի մասին , բլոգում
տեղադրել` Գառնի տաճարի, Գառնիի քարերի սիմֆոնիայի, Գեղարդի մասին տեղեկություններ։ Քարտեզի նկարը տեղադրել բլոգում, վերևի նյութերի տակ։
Նոյեմբերի 22- Նոյեբերի 26
Աշխատանքները այս շաբաթվա համար՝
1-ին պարապմունք- Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես
2-րդ պարապմունք— Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում
Նոյեմբերի 15- նոյեմբերի 19
Աշխատանքները այս շաբաթ՝
1-ին հանդիպման համար— կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
Քննարկման նյութ՝ Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց և Մովսես Խորենացի
2-րդ հանդիպման համար- «Որդան Կարմիր», «Մագաղաթ»
Նոյեմբերի 8-նոյեմբերի 12
Աշխատանքները այս շաբաթ՝
1-ին հանդիպման համար— կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
Քննարկման նյութ՝1.Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ
2-րդ հանդիպման համար— 1. Քարտեզ. քարտեզագրում, Տարածքում կողմնորոշման ձևեր(ովքեր կողմնացույց ունեն, թող տանը փորձեն իրենց ննջասենյակի, տան այլ սենյակների կողմերը որոշել):
Դիտեք նաև այս հոլովաները ՝ 1, 2
Հոկտեմբերի 18- հոկտեմբերի 22
Աշխատանքները այս շաբաթ՝
1-ին հանդիպման համար— կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
Դիտել ՝ ուսուցողական մուլֆիլմերը, դասարանում քննարկելու ենք
. ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՐԴԸ
. ԲԱԲԵԼՈՆ
2-րդ հանդիպման համար- . Ծագումով որտեղի՞ց ես
Աշխատանք բլոգներում (հայրենագիտություն բաժինը չմոռանաք նշել, ու կատարվածը ինձ ուղարկել մեյլով )՝ Գրել, թե դու ծագումով որտեղի՞ց ես: Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային պատմություն կամ երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։ Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո՞ր մարզում, գյուղում, քաղաքում են
օգտագործում այն, ծագումը։
Հոկտեմբերի 11-հոկտեմբերի 15
Աշխատանքը բոլոր 4-րդ դասարանցիների համար է, ամբողջ շաբաթվա համար
Ընթերցել նյութ՝ Հայկ և Բել, լսել՝ նյութը:
Աշխատանք բլոգներում՝ նկարագրում ենք Հայկին և Բելին և նկարում ենք՝ թղթի վրա, paint ծրագրով, տեղադրում բլոգների հայրենագիտության բաժնում: Նկարել Հայաստանը Հայկ Նահապետի ժամանակ, ըստ ձեզ այն ինչիպիսի՞նն է եղել: Այս ամենը մեկ նյութի տակ ենք հավաքում և հրապարակում, ուղարկում ինձ:
Կրկնում եք ՀՀ մարզերն ու քաղաքները
հոկտեմբերի 6 — Տանը նորից ծանոթանալ և սովորել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները թեմային։
հոկտեմբերի 6
Վերցնում ենք ՀՀ վարչական քարտեզը/որտեղ երևում ենք մարզկենտրոնները ու մարզերը/, և վրան Paint ծրագրով նշում թե քանի մարզում ենք հասցրել լինել, որ բնակավայրերում/ գույով դրոշակ նկարեք/։ Ընտրում ենք դրանցից մեկը, օրինակ եթե եղել եք Սևանում, այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գրում եք Գեղարքունիքի մարզկենտրոնը, փոքրիկ տեղեկություն մարզի ու ձեր այցելած քաղաքի կամ գյուղի, այս պարագայում Սևանի մասին։ Հրապարակում եք բլոգներում։
Քարտեզը նրա համար է, որ հասկանանք քանի մարզում եք հասցրել լինել, նկարը կպահպանեք ու կտեղադրեք բլոգներում։
Սեպտեմբերի 27-Հոկտեմբերի 1/ ամբողջ շաբաթվա համար/
1․ Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
2․ Քննարկման թեմա՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
Բլոգներում գրել ՀՀ չորս սահմանակից պետությունները իրենց մայրաքաղաքներով և գրել, թե որ կողմից են մեզ հարևան(հյուսիս- հրվ- արլ- արմ):
Սեպտեմբեր 1-25
1.Նախագիծ՝
2․ Նախագիծ՝
Մեկշաբաթյա նախագիծ՝ «Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»— բլոգում առանձին նյութով հրապարակում ենք, լինքը ուղարկում իմ մեյլին (աշխատաքի օրինակներ նայեք այս հղումով)