6-10 տարեկան ճամբարականներ էին հավաքվել այսօր։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….
Սովորողներն իրար հետ ծանոթացան, ողջունեցին իրար և սկսեցինք տրամադրող, ուրախ երաժշտության տակ ակտիվ մարզվել, թռչկոտել:
Մեր դպրոցի կանաչ տարածքը մեր հոգատարությանն էր սպասում:




Մեր գործն ավարտելուց անմիջապես հետո անհամբերությամբ հագանք լողազգեստները և հայտնվեցինք ջրում:
Մի լավ լողալուց հետո, սկսեցինք խաղալ հավես մարզական խաղեր։