Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:
Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում։
Կրթահամալիրի այգու ծառերի մրգերն արդեն հասունացել են և բերքահավաքի ժամանակն է։ Սալորի բերքահավք կազմակերպեցինք։