Այս տարվա ամառը տարբերվող էր ինձ համար, քանի որ առաջին փորձս էր ամառային ճամբարում, որպես ղեկավար։ Այն փաստը, որ ես կարող եմ ժպիտ պարգևել 6-11-տարեկան ճամբարականներին արդեն իսկ պարտավորեցնող է։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….
Ուսումնասիրել եմ սիրելի գործընկեր Աննա Վարոսյանի ամառային ճամբարի աշխատակարգը, նախագծերը։ Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Ծրագիրը բավականին հետաքրքիր է եղել։
Երկուսիս նախագծերն բավականին նման են, միտված են եղել ճամբարականի առօրյան հետաքիքիր, գունեղ դարձնելու համար։ Նմանությունն է, որ երկուսս էլ իրականցրել ենք լող, միջավայրի խնամք, այց Ուսումնական Ագարակ, ընթերցանություն, սեղանի խաղեր, ազգային, բակային խաղեր։
Միակ նախագծային տարբերությունը ռադիոնյութի պատրաստումն է, որը ես չեմ արել։
Առաջարկություն
Ճամբարին տրամադրվող գույքը ավելի շատ լինի։