
Աշունն իմ բնակավայրում, բակում, այգում
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 24-28
Նպատակը՝ տեսնել երևանյան պուրակներն ու զբոսայգիները աշնանային գույներով
Ընթացքը՝
1․եթե ճամփորդում ենք
- Աշնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
- Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից
2․Եթե չենք ճամփորդում
- կազմակերպում ենք թափառումներ մեր բակում,թաղամասում,լուսանկարում ենք աշնան գույներով զարդարված այգիները,
- հետաքրքիր տեսարաններ,պատկերներ
- տպավորությունների մասին ներկայացնում ենք պատումի տեսքով
- նյութը տեղադրում ենք բլոգներում
Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝
- Պատումի ձևով՝ (տեղեկություններ անվան ծագման, գտնվելու վայրի մասին)՝ անպայման լուսանկարներով
- Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմես պուրակի կամ այգու մասին։
Ամփոփում՝
4․1 դասարան
4․2 դասարան