
Թթուդրիկը մեր սիրելի ծեսերից է: Սիրով և հավեսով ենք նախապատրաստվում: Նախ պատրաստեցինք թթվի հերոսներին, այնուհետև գրեցինք անհրաժեշտ մթերքի ցանկը և երգով, խաղով, շուտասելուկներ հորինել-ասելով գնացինք գնումների:Գնեցինք անհրաժեշտ մթերքն ու եկանք լվանալու, այնուհետև ընկեր Գրետայի հետ զրուցեցինք թե ինչ մթերքներ ենք գնել, քանի կիլոգրամ է, մաթեմատիկական հաշվումներ կատարեցինք։








