
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Կատարման ժամկետ՝ ապրիլ
Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք սակավ են հանդիպում մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:
Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։ Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։
Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝
- Շերամապահություն
- Դարբնություն
- Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
- Զինագործություն
- Հյուսնություն
- Կոշկակարություն
- Մագաղաթի մշակում
- Մանածագործություն
- Գորգագործություն
- Բրուտագործություն
- Ծաղկավաճառություն
- Գինեգործություն
- Ասեղնագործություն
- Փայտագործություն…
Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով: Միայն պատում չի ընդունվում։
Աշխատանքային փուլեր՝
- Արհեստի ընտրում
- Որոնողական աշխատանք համացանցում
- Բոլոր հնարավոր հավաստի աղնյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում
- Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող մարդկանց մասին, արդյունքները
- Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
- Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ
Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն — Ժողովրդական արվեստների թանգարան