Рубрика: Ճամփորդապատում

Գարնանային Արատեսում

Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ 4-րդ դասարանի ճամփորդների հետ բացահայտում ենք Հայաստանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել․․․․

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ 

Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։

Վերջապես հասանք Արատես, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։

Մարզական լուսաբանումը`ֆեյսբուքյան էջում

Միջավայրի խնամքով զբաղվելը մեր մշտական զբաղմունքներից է և մենք նույնպես միացանք համապետական շաբաթօրյակին․․․

Անթափոն կենցաղը Արատեսում՝

Ուր էլ լինենք չենք մոռանում մեր ազգային երգն ու պարը լուսաբանումը ՝ ֆեյսբուքյան էջում։

 Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Հենց քայլքի ընթացքում էլ, մի գեղեցիկ տեղ կանգ առանք և խաղացինք ազգային խաղեր։

Ճամբարի երկրորդ օրն է: Առավոտյան ժամը 8:00-ին բոլորը հագնված, լվացված քայլում են դեպի Արատեսի վանք ՝ ժամերգության։ Լուսաբանումը ՝ ֆեյսբուքյան էջում։

Չէինք կարող անտարբեր մնալ մեղուների նկատմանբ: Ընկեր Արմինեի հետ քննարկեցինք,ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, ավելի մոտիկից ծանոթացանք մեր մեղվիկներին.․․․

Արեւմուտքի շնասերները Արատեսում՝

Համեղ թխվածքաբլիթներ պատրաստելը մեր սիրելի գործերից մեկն է։ Խոսելով ավանդական քաղցրեղենի մասին մենք իսկույն հիշում ենք փախլավան և գաթան։Գաթան այլ կերպ անվանել են նաև «քաղցր հաց»։ Հնում տատիկները գաթաների վրայի նախշերն արել են խաչի տեսքով, որպես պաշտպանություն չար աչքից․․․

Տեսանյութը ՝

Վերադարձին հայրենագիտական կանգառ ունեցանք Սուրբ Կարապետ եկեղեցում։

Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ Եվ չէինք կարող անտարբեր անցնել Վեդու գետի կողքով․․․

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s