Рубрика: Без рубрики

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)

1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետըԳուգարքից մինչև Բջնի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով։ Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է։ Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները։ Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար։ Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել։ Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք։

KONICA MINOLTA DIGITAL CAMERA
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s