Рубрика: Մարզական

Համագործակցային նախագիծ Մարզական խաղեր

Սպորտը մեր կյանքում շատ կարևոր է։ Մենք շատ ենք սիրում մարզվել ։

 Ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք համագործակցային մարզական խաղեր։Ունեցանք արևոտ, ուրախ և դրական օր։ Եվ իհարկե հաղթեց ընկերությունը։

Տեսանյութերը ստորև․

Рубрика: Ճամփորդություններ

Համբարձման ծեսը․ Արագածոտնի մարզի ՝ Ծաղկահովիտ դպրոցում

Ճամփորդության վայր՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ծաղկահովիտ

Ճամփորդության օրը՝ Մայիսի 20, ժամը՝ 09:30-16:00

Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց

Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, Աչեր Բաստաջյան

Նպատակը՝ Համբարձման ծեսի իրականացում, մարզա-հայրենագիտական քայք դեպի Ծաղկահովիտ գյուղ, մարզական խաղերի իրականացում տեղի դպրոցի սովորողների հետ, գյուղական համայնքի հետ կրթական ծրագրի փոխանակում:

Նախագծի խնդիրները.

  • Ճանաչողական քայլք գյուղում համագյուղացի սովորողների հետ
  • ճամփորդապատումները տեղադրել  բլոգներում
  • քայլարշավ գյուղի տեսարժան վայրերում

Հայրենագիտական կանգառներ

  • Հայոց այբուբենի հուշարձան
  • Սուրբ Խաչ եկեղեցի
  • Թուխ Մանուկ մատուռ

Համագործակցություն

Ծաղկահովիտի դպրոցի տնօրեն ՝ Եղիշ Անտոնյանի հետ ունենք պայմանավորվածություն, տեղի դպրոցի սովորողները մեզ կպատմեմ գյուղի, իրենց դպրոցի մասին։ Կհանդիպենք դպրոցում, միասին կնշենք Համբարձման ծեսը,  էստաֆետային խաղերի ավարտից հետո   կիրականացնեք քայլարշավ  դեպի Թուխ Մանուկ մատուռ։ 

Վարորդ`

Տրանսպորտ` 

Անհրաժեշտ իրեր.

տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, անձևանոց, ջուր, բրդուճներ, տաք թեյ, քաղցր, տեսախցիկ, ալկոգել, աղբի տոպրակ, ձեռնոցներ

Մասնակիցներ.

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Նախագծեր ՝

Ճամփորդություններ ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Փետրվարի 2-ին փոխարինում դասվար ՝ Մարգարիտ Թամազյանին։
  • Փետրվարի 9-ին փոխարինում դասվար ՝ Քրիստինե Հովսեփյանին։
Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժ անտառապարկում

Վայրը՝ Ջրվեժի անտառպարկ

Ճամփորդության ամսաթիվը՝ 10. 02․2023

Մասնակիցներ՝Երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան, Մադլեն Թերզյան

Մարզիչ՝ Սամվել Խաչատրյան

Մեկնումը ՝ ժամը 12։00

Ժամանումը ՝ ժամը 16:00

Երթուղու Քարտեզ

Եղանակը`ըստ mes.am-ի

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղեր

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն, ձնե քանդակներ
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։
  • Նախապատրաստական աշխատանքներ՝
  • Ձմեռային սպորտաձևեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
  • փոխնորդ հագուստ՝ տաբատ, վերնահագուստ, գուլպաներ, ձեռնոց, գլխարկ, շարֆ

Հավաքվող գումար՝ 1000դրամ

Վարորդ՝ Գագիկ Հակոբյան

Մեքենա՝ 79 GH 799, 20 տեղ, 094753602

Մասնակիցներ՝

Սուրեն Իվանյան

Արամ Գաբրիելյան

Նատալի Կարապետյան

Էլինա Դաշյան

Ալեն Սիմոնյան

Ալբերտ Կարապետյան

Գագիկ Թադևոսյան

Էմիլիա Պապայան

Արդրիանա Գալստյան

Էրիկա Եսայան

Նատալի Եսայան

Արև Յուզբաշյան

Վարդ Մուրադյան

Հայկ Գրիգորյան

Մանուէլ Վարդանյան

Արփի Ալվանդյան

Արթուր Մկրտչյան

Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։4-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Ձմեռային ճամբար

Ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի ճամբարականեր…

Ճամբարային ուղղություններն են ՝

Ազգային խաղեր

Ազգային խոհանոց

Ազգային խաղեր, սովորեցնող -սովորող նախագծով 6 տարեկաններին հյուր

Ճամփորդություններ՝

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հունվարի 9

11:05 — 11:50-12-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

12։55-13։35- 13-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

Հունվարի 10

11:05 — 11:50-13-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

11:55 — 12:40-12-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Հունվարյան ստուգատեսային ճամբար.

Ազգային խաղեր

Հայկական ազգային հագուստ Տարազ

Ազգային խոհանոց

Ազգային խաղեր, սովորեցնող -սովորող նախագծով 6 տարեկաններին հյուր

Ճամփորդություններ՝

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Ճամփորդություն դեպի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց

Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան

Рубрика: Ճամփորդապատում

Մարզա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին

Ճամփորդության նախագծը

Սոնա Սարգսյանի նախագծով մարզա-հայրենագիտական ճամփորդություն ունեցանք դեպի ՝ Թալին։ Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցը։ Մինչ դպրոց հասնելը հայրենագիտական կանգառ ունեցանք Արուճի քարվանտանը։ Խոսեցինք քարվանատան նշանակության և պատմության մասին։

Читать далее «Մարզա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին»

Рубрика: Ճամփորդություններ

Ձմեռային մարզական խաղեր

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Սևաբերդ գյուղ
Ճամփորդության համակարգող դասավանդողներ՝ Անի Ենգոյան, Սեդա Թևանյան
Մարզիկ՝ 
Ժամկետ՝ հունվարի
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղեր, ձմեռային սպորտ, դահուկավազք, սահնակ, ձմեռային հավեսի արտագնա ճամբարը
Ընթացք՝ Սովորողների հետ մարզական գույքի ճշտում, օգտագործման և անվտանգության կանոնների ծանոթացում, հարմար սահելու վայրերի ճշտում,, թիմերի բաժանում և ձմեռային վայելք
Խնդիրներ՝ Ձմեռային մարզական գույքից, հանդերձանքից օգտվելու հմտությունների զարգացում, հաղթահարել վախը՝ սահելու, թիմային աշխատանքի ձևավորում, ընկերոջը օգնելու կարողություն

Երթուղի՝ Բախշյանի այգի-Իսակովի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց- Մյասնիկյան պողոտա-Ավան-Աբովյան ք․-Ակունք-Զառ գյուղ-Սևաբերդ
վերդարաձը՝ նույն երթուղով
Ծախսվող ժամանակը մեքենայով՝ Երևանից-Սևաբերդ 1ժամ․ 8ր
Ձմեռային մարզական խաղերին հատկացվող ժամանակը՝ 2 ժամ
վերադարձը 13։00
Վարորդ՝
Եղանակի տեսությունը՝ ըստ mes. am-ի

Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝
ուսապարկ
տաք հագուստ/փոխնորդ տաբատ, գուլպա/
ձեռնոց, շարֆ
սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ
բրդուճներ, թերմոսով թեյ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկներ
անհատական դեղատուփիկ/սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ/

Մարզական գույքը վերցնելու ենք Արևմտյան դպրոցից՝
սահնակ, դահուկ, սահելու մարզական փուչիկներ

Մասնակիցներ՝

Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար օր 1․

6-10 տարեկան ճամբարականներ էին հավաքվել այսօր։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….

Սովորողներն իրար հետ ծանոթացան, ողջունեցին իրար և սկսեցինք տրամադրող, ուրախ երաժշտության տակ ակտիվ մարզվել, թռչկոտել:

Читать далее «Հավեսի ճամբար օր 1․»

Рубрика: Մարզական

Մարզական- էստաֆետային խաղեր Համագործակցություն

Միջդասարանական խաղ-մրցույթ

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի 3-րդ դասարանների ճամբարականներ

Ժամկետը՝  մայիսի 26

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին: