Մեդիագրագիտությունը կրթության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այն պետք է ուսումնասիրել թե՜ տանը, թե՛ դպրոցում։ Այս անգամ մեր սեմինարավարը ՝ Նվարդ Սարգսյանի էր ։ Սեմինարի ընթացքում խոսեցինք մեդիագրագիտության, համացանցային անվտանգության խնդիրների և էթիկայի մասին։
Рубрика: Без рубрики
Սովորող-սովորեցնող նախագիծ. Canva ծրագիր
Այս անգամ մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Canva ծրագիրը, խոսեցին այդ ծրագրի առավելությունների մասին։ Ճամբարականների ոգևորությունը անկարագրելի էր։ Չէ որ մենք շա՜տ ենք սիրում սովորել նոր ծրագրեր։

Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը։






Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում 14-րդ ջոկատի հետ
Ոգևորիչ է, երբ նախագիծը դառնում է վարաքիչ: Ուսումանասիրելով ազգային տարազը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով տուն-թանգարանը։ Թանգարան, որտեղ պահվում է նկարչուհու զարդերը, նկարները, տարզները, ազգային կարևոր նշանակություն ունեցող իրեր։

Աշխատաժամանակ
Փետրվար. նախագիծ
Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը-
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն ՝ Գառնու տաճար, քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Չարենցի կամար
Լրամշակման փուլում է։
Փետրվար ամսվա նախագծեր
Առաջին շաբաթվա ամփոփում
Ճամբարային հավես օրերը շարունակվում են։ Այս շաբաթ շատ հագեցած,ակտիվ և ուրախ անցավ։Մեր«Ուսումնական ձմեռ» նախագիծն ամփոփելուց հետո անցանք ճամբարային գործունեությանը։
Ազգագրական փառատոնի շրջանակում սկսեցինք մի նոր նախագիծ։ Ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։1-ին և 2րդ ջոկատների հետ սկսեցինք թեմատիկ նյութերի հավաքագրումը։ Եվ ոգևորությունը և հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ Quizziz ծրագրով ստեղծեցինք խաղ։
Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։
Ազգային տարազ որոնողական աշխատանք
Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա աշխատակարգ
Երկուշաբթի—
- 9:00-9:20
- 9:20-10:55 Նախագծային գործունեություն Գոհար Բալջյանի հետ
- 11:05-11:50-Մարմնամարզական գործունեություն Սոնա Սարգսյանի հետ
- 12:05-12:55-Ազգային խաղերի ուսուցում։ Ազգային պարերի ուսուցում
- 13:00-13:30- Ազգային նվագարանների ճանաչում նախագծով հանդիպում Արթուր Գրիգորյանի հետ
Երեքշաբթի.
- 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9:20-10:05Հայկական ազգային հագուստ՝ Տարազ
- 10:10-10:55-Մաթեմատիկաա
- 11:05-11:55-Մարմնակրթություն
Չորեքշաբթի
- 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9:20-10:05-Օրվա մեկնարկ բլոգերում նախորդ օրվա նյութերի տեղադրում քննարկում
- 10:10-11-00- Սովորող-սովորեցնող նախագծով խաղեերի, պարերի ուսուցում։ Ծաղիկ Գասպարյան և ընկերներ
- 11.30- 15:30- Հայրենագիտական ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու թանգարան
Հինգշաբթի
- 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9:20-10:55 Նախագծային գործունեություն Գոհար Բալջյանի հետ
- 11:05-12:55- Խոհանոցային գործունեություն. պատրաստում ենք պիցցա
- 12:55-13:35-Բնագիտություն
ՈՒրբաթ-
- 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9:20-11:00- Քայլ դեպի Հարավային դպրոց. Համագործակցային նախագիծ Մարիամ Մնացականյանի հետ
- 11:00-11:50- Մարմնակրթություն
- 12:05-12:50-Ազգային խաղերի ուսուցում։ Ազգային պարերի ուսուցում
- 12:55-13:30- Հայրենագիտություն Սոնա Փափազյանի հետ
Հունվարի 16-20-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի
13:35 -14։20 Դդումով Բիսկվիտ
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Ինքնակրթություն
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Ձմեռային ազգագրության փառատոն

Ձմեռային ազգագրության փառատոն 2023
Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-27
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 12 և13-րդ ջոկատներ, երկարացված օրվա ճամաբարականներ
Նպատակը
- ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ
- փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
- «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Նախագծի ուղղություններ՝
- ազգային խաղեր
- ազգային խոհանոց
- տարազ
Ընթացք՝
- 12 և 13-րդ ջոկատի ճամաբարակները հետ ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։
- Ազգային խաղերի իրականացում
Երկարացված օրվա ճամբար՝
- Երկարացված օրվա ճամբարակների հետ պատրաստում ենք Դդումով համեղ թխվածքաբլիթներ
- Ազգային խաղեր համագործակցային նախագիծ