Рубрика: Արևմտյան ռադիո
Ընթերցում ենք Ջանի Ռոդարիի բանաստեղծությունները
Սուրբ Զատիկի խորհուրդը
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։
Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.
-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Իմ մայրիկը նման է․․
«Մայրիկատոն» նախագծի շրջանակում սովորողները պատմել են իրենց մայրիկների մասին։
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Զատիկը ճամբարականների ամենասիրելի տոներից մեկն է։ Արևմտյան դպրոցի ճամբարականները մեծ ոգևորությամբ փորձեցին պատմել թե ի՞նչ գիտեն տոնի մասին։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։
Ռադիոնութը կից ՝
Իմ Սեբաստացի ընկերը
Ընկերները լինում են շատ տարբեր։ Արևմտյան դպրոցի ճամբարակները նկարեցին և պատմեցին թե ո՞վ է իրենց լավագույն Սեբաստացի ընկերը։ Զրույցի ընթացքում սովորողները մտաբերեցին ընկերոջը և թե ինչո՞ւ է հենց նա ամենալավը։ Իսկ այս ինչո՞ւ- ի պատասխանը կլսեք ռադիոնյութում։











Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։
Զատկի մասին են պատմում 1․2 դասարանի սովորող Ալեքս Հարությունյանը և իր մայրիկը։
Մի ծառի պատմություն․․․
Արևմտյան ռադիո
Ժամկետ՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:
Ընթացքը՝ Երկարացված օրվա կազմակերպիչները ամեն շաբաթ նախապես ստանում են ռադիոյի թեմաները, որոնք բխում են ինչպես կրթահամալիրի օրացույցից, առօրյա անցուդարձից, այնպես էլ սովորողների անձնական հետաքրքրություններից: Թիմային ուսումնասիրությունից հետո պատրաստվում են համապատասխան ռադիոնութեր՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում:
Արդյունքները՝ Ռադիոները ամեն օր տեղադրվում են Արևմտյան դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում:
Ինձ դպրոցում ամենաշատը դուր է գալիս…
Հ. Թումանյան «Էս էն է»