Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9

Մասնակիցներ՝ 15-րդ ջոկատ

Նախագծի նպատակը.

  • ուսումնասիրել Երևան քաղաքի մի շարք արձանների և քանդակների պատմությունը,
  • իրականացնել թափառումներ Երևանի տարբեր անկյուններում, այգիներում
  • քայլարշավներ ձեռնարկել երևանյան արձանների և քանդակների հետքերով
  • իրականացնել ֆոտոպլեներ՝ արտացոլել հակադրությունը հին և նոր Երևանի

Նախագծի խնդիրնեը.

  • արձաններ, հուշարձաններ
  • գտնել և բացահայտել  «թաքնված» արձան-քանդակները
  • ճանաչել Երևանը մեր աչքերով

Ընթացք

  • Սովորողները երևանյան արձան-քանդակների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ համացանցից։
  • Քայլարշավների իրականացում արձան-քանդակների հետքերով։
  • Ուսումնասիրության արդյունքների ամփոփում պատումների, նկարաշարերի, տեսանյութերի տեսքով։

Ամփոփում ՝

Խմբագրման փուլում է։

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Հայրենագիտություն հունիսյան ճամբարի նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամաբարականներ

Ճամբարի ուղղությունները ՝

 

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Բջնու բերդ

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ տաեթիվը հայտնի չէ, սակայն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Միջնադարյան անառիկ ամրոց

Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից Բջնիի ամրոց-բերդը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որոնց երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:

Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Փոքրի վրա, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 մ² մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում՝ վերին ամրոցը:  Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր:

Մեծ ամրոցի տարածքում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:

Պատմական ակնարկ

Առաջին անգամ Բջնի բնակավայրի մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։ 11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։ 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։

1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի ամրոց-բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:

Ամրոցի պեղումները

1977-1978 թթ. Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Իգիթ Ղարիբյանի ղեկավարությամբ, կատարել են պեղումներ, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Սբ. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած՝ թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:

Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի

Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ 1031 թվականին և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով: Բջնիի Սբ. Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։
Սբ. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով։

Բջնիի Սբ. Սարգիս եկեղեցի

Բջնիի Սբ. Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են: Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, իսկ միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։  Վերանորոգվել է 1970 թվականին։

Աղբյուրը ՝  armgeo.am կայքից

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտություն

Ապրիլ ամսվա նախագծեր, հայրենագիտություն

Նախագիծ՝

Արհեստները հին ու նոր

Զատկի ծես

Ճամփորդություններ ՝

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա

Ճամփորդություն դեպի ՝ Արատես— ապրիլի 28-30

Ճամփորդություն դեպի Օղակաձև զբոսայգի

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական նախագծեր

Փետրվար. նախագիծ

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը-

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն ՝ Գառնու տաճար, քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Չարենցի կամար

Լրամշակման փուլում է։

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտություն

 «Մեր ընտանեկան ավանդույթը»

Կարճաժամկետ նախագիծ՝ «Մեր ընտանեկան ավանդույթը»- գրել ձեր ընտանիքում ընդունված մեկ կամ մի քանի ավանդույթի մասին, որը անխախտ է, ընդունված է ձեր ընտանիքի անդամների կողմից, գալիս է հնուց և չի խախտվել տարիներ շարունակ, փոխանցվել է սերնդե-սերունդ, այժմ էլ դուք եք հետևում այդ սովորույթներին, կամ լրիվ նորերը, որոնց հեղինակը դուք եք…:

Նպատակը՝ սովորողների համար հետաքրքիր հետազոտական աշխատանք իրենց ընտանեկան միջավայրում: Շատերը անում են բաներ, որոնք չեն էլ հասկանում, որ ունեն սովորույթի նշանակություն, կամ չեն հասկանում՝ թե ինչու՞ են տարվա հենց այդ օրը, հենց այդպես վարվում,այդ վայրն այցելում, կամ ինչու՞ է այսինչ բանը միշտ այդտեղ դրվում և հարազար ու մի գործողություն, հազար ու մի բան, որոնք իրականում հենց ավանդույթի նշանակություն ունեն:


Ընթացք՝ Աշխատանքը կարող եք ներկայացնել ինչպես հարցազրույցի տեսքով՝ ընտանիքի անդամներից, այնպես էլ տեսանյութի ու ազատ շարադրանք-պատումի տեսքով: Սովորույթ-ավանդույթները կարող են լինել ամենատարբեր՝ ճամփորդական-ուխտավայրից սկսած, տոներից, ընտանեկան ուտեստների պատրաստումից, մինչև անգամ առօրյա կյանք՝ ընթրիքը միասին անել միասին ընթերցել և այլն և, այլն…:
Արդյունք՝ Սեբաստացի ընտանիքների հետաքրքիր ավանդույթների ամբողաջական փաթեթ, որը հետաքրքիր կլինի ընթերցելու, միմյանց ավելի լավ ճանաչելու, նոր հետաքրքիր ավանդույթներ իմանալու համար:

Սովորողների աշխատանքներ՝

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտություն

Նախագիծ ՝

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Ճամփորդություններ՝

Մատենադարան

Ճամփոդություն Գառնի, Գեղարդ

Ճամփորդություն Էջմիածին