Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում

Ջաննի Ռոդարի Շոկոլադե ճանապարհը

thumbnail (2)Տեսադաս Teams ծրագրի միջոցով հեքիաթի ընթերցում 1․2  դասարան։

Երկուշաբթի — 14։10-14։45

Երեքշաբթի- 12։00- 12։40

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու պարզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ո՛չ ճանապարհ էր եղել, ո՛չ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:

 

Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում

Խճանկար․ Բնագիտական փորձ

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի  13- ից — ապրիլի 17-ը

Խնդիրներն են `

  1. Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները,
  2. ստեղծագործական    երևակայության ձևավորում   և  դրա առարկայացումը
  3. տրամաբանական   մտածողության զարգացումը

Անհրաժեշտ պարագաները ՝ , գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ

Խճանկաների պատրաստումը եկել է Հռոմից։ Պատկերում էին աստվածներին և աստվածուհիներին, թռչուների կամ այլ պատկերներ։

Ընթացքը ՝  Գունավոր թղթերը կտրեք փոքր կտորների բաժանեք։ Այնուհետև թղթի վրա մատիտով ուրվագծեք այն  ինչ ցանկանում եք պատկերել։ Թղթի կտորները սոսնձեք և ամրացրեք պատկերի վրա։ Եվ այդպես շարունակ։

Սիրելի՛ սովորողներ երևակայության մեջ ազատ եղեք։ Պատկերեք հետաքրքիր խճանկարներ, կենդանիներ, թռչուններ, մանր գունավոր թղթերով, հիշեք, որ ազատ եք և կարող եք պատկերել ինչ որ դուք եք ցանկանում։ Բայց չմոռանաք ինձ ուղարկել ձեր տեսանյութը կամ լուսանկարները իմ էլեկտրոնային հասցեին  ani-engoyan@mskh.am ։  Անհամբեր կսպասեմ ձեր աշխատանքներին։

Կարող եք պատրաստել նաև այսպիսի հետաքրքիր խճանկարներ։ Դիտելով Աստղիկ Մեղրունու տեսանյութը։

Բնագիտական փորձ

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի  13- ից — ապրիլի 17-ը

Խնդիրներն են `

  • տրամաբանական   մտածողության զարգացումը
  • սովորողները ազատ լիեն  իրենց գաղափարներում

blooming-flowers-1024x768

Անհրաժեշտ իրեր ՝   գունավոր թղթեր, տարայով ջուր

Ընթացքը ՝ Պետք է կտրենք ծաղիկներ, նաև կարող ենք գունավորել ավելի գեղեցիկ լինելու համար։ Որից հետո ծաղկաթերթերը պետք է ծալենք դեպի կենտրոն։ Ծալքերը պետք չէ չափազանց ամուր ծալել։ Որից հետո տարայի մեջ լցրեք մի փոքր ջուր։ Եվ ծաղիկը դրեք ջրով լի տարայի մեջ։ Ջուրը կլանում է թուղթը այդ պատճառով էլ սկսվում է բացվել։

Կարծում եմ Ձեզ նույնպես հետաքրքրեց այս բնագիտական փորձը և դուք էլ ցանակություն կհայտնեք պատրաստել այն և տեսանյութը կուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին ani-engoyan@mskh.am ։  Անհամբեր կսպասեմ ձեր  բնագիտական փորձերին։