Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։4-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Մատենադարանում

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.2 դասարանը։ Նախապես պատրաստվել էին թանգարան այցելությանը որոնողական աշխատանքները ՝ այստեղ։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Рубрика: Ճամփորդապատում

Մատենադարան

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.1 դասարանը։ Նախապես պատրաստվել էին թանգարան այցելությանը որոնողական աշխատանքները ՝ այստեղ։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Սովորողների պատումները ՝

Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մեր ճամփորդության ընթացքում ունեցած հայրենագիտական կանգառների` Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարավանատուն, Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի։ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում աղոթեցինք, մեր աղոթքն ուղղեցինք առ Աստված։


Որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Շատ տպավորիչ էր գյուղի 12-րդ դասարանի սովորողների հետ հանդիպումը։ Ու ամեն անգամ հիանում և զարմանում եմ մեր պատանիներով։ Արդեն մեզ հարազատ դարձած գյուղի սովորողները պատմեցին, ծանոթացրին ամրոցի պատմությունը։ Իր ամրոցի վերնամասում, շքեղ տեսարան էր մեզ սպասում։ Աննկարագրելի էր ամենը։
Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն. Մատենադարան

4.3 դասարանի սովորողների հետ այցելեցինք Մատենադարան:

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Рубрика: Ճամփորդապատում

Քայլարշավ Հրազդանի կիրճում

Նոյեմբերի 18-ին իրականացրեցինք մեր հերթական ճամփորդությունը: ճամփորդությունն այս անգամ քաղաքի մեջ էր: Գնացինք Սորւբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեցինք, մեր աղոթքն ուղղեցինք առ աստված, այնուհետև քայլեցինք գնացքի ճանապարհով: Աշունն իր տարերքի մեջ էր, երեխաները տերևաթաթախ՝ խաղով, երգով, ասմունքով հասան գնացքի մոտ: Նստեցինք գնացքը և որոշեցինք նկարել Մանկական երկաթուղու աշունը:

Рубрика: Ճամփորդապատում

Մարզա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին

Ճամփորդության նախագծը

Սոնա Սարգսյանի նախագծով մարզա-հայրենագիտական ճամփորդություն ունեցանք դեպի ՝ Թալին։ Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցը։ Մինչ դպրոց հասնելը հայրենագիտական կանգառ ունեցանք Արուճի քարվանտանը։ Խոսեցինք քարվանատան նշանակության և պատմության մասին։

Читать далее «Մարզա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին»

Рубрика: Ճամփորդապատում

Հայտնվել քարի դարում.

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ հայտնվեցինք քարե դարում։ Տապավորությունները աննկարագրելի է։ Սովորողների հետ ճանաչողական էքսկուրսիա ունեցանք քարե դարում, շատ հետաքրքիր կրթական ծրագիր է։ Կրթական ծրագրի նպատակն է նպաստել սովորողների մոտ հնագույն ժամանակաշրջանում մարդու կենցաղի վերաբերյալ պատկերացման ձևավորմանը:

Рубрика: Ճամփորդապատում

Աշնանային հավես բերքահավաքը Գառնիում

Այս անգամ ճամփորդեցինք դեպի Գառնի, այնտեղ մեզ էր սպասում մեծ խնձորի այգին։ 

Իմ աշխատանքի մեջ   ինձ  համար ամենաոգևորիչն  այն է, երբ տեսնում եմ ,  թե  մեր  սեբաստացի  սովորողներն   ինչպիսի խանդավառությամբ են  պատրաստվում  հերթական  ճամփորդությանը։ Մեծ երանություն է նրանց ուրախ ու ոգևորված դեմքերը տեսնելը:  Բերքահավաքից բացի, կատարեցինք միջավայրի խնամք, մի լավ վազվզեցինք և խաղացինք։ Իսկ վերջում այցելեցինք «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի։

Մանրամասները ՝ տեսանյութերում