Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)

Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.

-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:

-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:

Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:

Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի բուժվել հոգեվերլուծողի մոտ կամ այցելել հոգեբույժի: Որովհետև սիրել և աշխատել լավ՝  կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:

🔻Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝  առողջության և երկարակեցության գրավականն է:

🔻Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝  նույնպես հոգեկան առողջության գրավական է:

Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:

Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…

Վերլուծություն

Ֆրեյդը հեշտորեն ցույց է տալիս երջանիկ լինելու ճանապարհը,ասելով, որ սիրելով և լավ աշխատելով մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ է լինում։Սակայն այդ ճանապարհը, երբեմն շատ դժվարին է լինում։Մարդը շատ ժամանակ կախված միջավայրից կամ որևէ այլ հանգամանքների բերումով չի կարողանում զբաղվել նրանով ինչ իսկապես իրեն երջանիկ է դարձնում։Հաճախ մասնագիտությունը, որը մենք ընտրում ենք մեր ապագան բարեկեցիկ դարձնելու համար չի տալիս սպասվելիք արդյունքը և ստիպված ենք լինում այլընտրանքի։

Այսինքն զբաղվում ենք նրանով ինչը մենք ոչ թե սիրում ենք այլ կատարում ենք միայն լավ արդյունքի հասնելու համար։Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ,որը կատարում ես լավ ի վերջո նաև դառնում է սիրելի, քանի որ այդ աշխատանքում ուժ և եռանդ ես ներդնում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

250px-john_holt_educatorՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

  • Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:

Յուրաքանչյուր երեխա յուրովի է իր հետաքրքրություններով և առանձնահատկություններով։ Ուսուցիչը պետք է կարողանա  հետաքրքիր կազմակերպել ուսումնական պրոցը, որպեսզի ներգրավի բոլոր սովորողներին։

  • Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկուց ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:

Համամիտ եմ այս պնդման հետ այո, պետք է սովորել վստահել: Առաջին հերթին պետք է լսել միմյանց, հասկանալ, թե ինչ է ցանկանում, վախենում կամ անհանգստանում։

  • Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:

Համամիտ եմ քանի որ սխալ տեսակետ է։ Շատ ծնողներ անկախության մեջ վտանգ են տեսնում, բայց պետք է ազատությունն ընդունեն, որպես ինքնուրույնություն։

  • Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքում:

Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։ 

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.

  • Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Համամիտ չեմ, այս պնդման հետ քանի որ արդյունավետ մեթոդների դեպքում երեխաները կարող են շատ նյութ յուրացնել։ Պետք է հաշվի առնել սովորողի առանձնահատկությունները, լինել համբերատար։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը և ի՞նչ չի կարողանում։

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին։ Միայն լավ մարդ լինելը քիչ է լավ ուսուցիչ լինելու համար։ Անձի զարգացման և ձևավորման կարևոր խթանը միջավայրն է։  Շատ հաճախ դպրոցից է կախված երեխաների անձնային որակները, քանի որ նրանք մեծ մասը անց են կացնում դպրոցում։

Ուսուցումը ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղված գործընթաց է, որի ընթացքում իրականցվում են դպրոցականի կրթությունը, դաստիրակությունը և զարգացումը։ Մարդիկ տարբերն են, յուրաքանչյուրը ունի իր հետաքրությունները։ Եվ լավագույն արդյունքի համար ուսուցիչը պետք է աշխատի տարբեր մոտեցումներ ցուցաբերել յուրաքանչյուր անձի նկատմամբ, որն էլ կապահովի ոչ միայն աշակերտների և ուսուցիչների միջև համագործակցություն այլ նաև կստեղծվի ջերմ միջավայր,դա էլ իր հերթին կնպաստի  կրթական համալիրի  բարելավմանը։

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը։ Դպրոցը մեզ տալիս է լայն շփման շրջանակներ,մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ,ուսուցիչներ ովքեր սովորողների համար դառնում են ոգեշնչման և նոր ոլորտներ բացահայտելու աղբյուր,միջոցառումներ, որտեղ կարողանում է իրեն դրսևորել երեխան ցույց տալով այն գիտելիքները, որը կուտակել է ուսման շրջանում։

Մեծ մասամաբ նաև ուսուցչից է կախված երեխան լա՞վ ,թե՞ վատը կդառնա։Պետք է սիրել աշխատանքը, երեխաներին, լինել սովորողների  լավագույն բարեկամը, ընկերը։Աշխատելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինձ համար բացահայտեցի նոր որակներ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։ Արդեն մեկ տարի է ինչ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում, իսկապես նախանձելի դպրոց է։ Քանի որ այստեղ սովորեցնում են սիրել, սիրում և սեր են սերմանում, կրթահամալիրը ստեղծում և ոգեշնչվում է ստեղծածով։

Հանրակրթական դպրոցների հիմնական խնդիրն է, որ պետք է սովորել գիտելիք ձեռք բերելու համար, այլ ոչ թե պարզապես լավ գնահատականի։ Մենք միշտ մտածում ենք, որ լինելով դպրոցում մեր երեխաները պաշտպանված են ամեն ինչից, բայց հենց այնտեղ են նրանք բախվում դժվարությունների։Երեխաները հաճախ անտեսվում են ուսուցչի կողմից, չեն կարողանում ներգրավվել իրենց հասակակիցների շրջապատ և նրանք աստիճանաբար մեկուսանում են,դառնում սոցիալական առումով ոչ ակտիվ և դա նաև ազդում է նրանց կրթության որակի վրա։ Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։

Շատ ժամանակ երեխաները դպրոցում ենթարկվում են հոգեբանական ճնշման, որն էլ հետագայում հանգեցնում է մեծ խնդիրների։ Երբ որևէ բան սխալ ես անում, հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, ուսուցչի խնդիրն է կանխել դա, այլ ոչ թե խթան հանդիսանալ այդ գործում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար

Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»

Առանձնացրել եմ երկու դրույթ `

  1. Ինձ համար հիմնական դրույթն այն է, որ «Վստահությունը, սերը, բարությունը այն հիմքերն են, որոնց վրա իրենք իրենց կառուցվում են ավելի բարդ զգացմունքները: Դաստիարակե՜ք երեխային բարությամբ, և նա կատի չարը, երբ իրականում հանդիպի դրան: Նա չարն ատելու և դրան չվարժվելու ուժ կունենա: Դաստիարակե՜ք երեխային ատելության մեջ և բացի ատելությունից ոչինչ չեք դաստիարակի: Ի դեպ, միայն երեսառած երեխան է կարողանում նեղացնողին պատասխանել, ընդ որում բացահայտ և ոչ թե ՙտականց՚: Երես տված երեխաները մեծանում են ավելի համարձակ, քանի որ չգիտեն, թե ինչ է վախը. մանկության տարիներին նրանք վախենալու բան չեն ունեցել»:
  2. Թերևս լավը կարելի է համարել ոչ թե այն մանկապարտեզը, որտեղ երեխաները հնազանդ են ու կազմակերպված, այլ այն, որտեղ երեխաներն աղմկում ու չարաճճիություն են անում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է կարգապահության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Միայն մինիմումը:

Հոդվածի հիմանական դրույթը այն է, որ երեսառած երեխան ավելի ինքնուրույն է լինում, կարողանում է ինքն իրեն պաշտպանել, չի ունենում վախ սխալվելուց, ազատ է իր քայլերի մեջ։ Երես առած երեխան նա է, որ իր համար տանը, դրսում ամեն ինչ շատ լավ է։ Բոլորը կատարում են իր ցանկությունները։ Դրա համար էլ նա իրեն վստահ է զգում, իրեն վստահ է զգում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար

Ջոն Հոլթ

«Մանկական հաջողությունների պատճառները»

Այսօր ընթերցեցի Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների պատճառներ» գիրքը։ Ըստ Հոլթիի երեխան պետք է ազատ լինի իր քայլերում։ Բոլոր պարագաներում պետք է թույլ տալ որպեսզի երեխան երևակայի և ազատ ստեղծագործի։

Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

  1. «Ուսման մեջ անկախության այս ոգին սովորողիամենարժեքավոր որակներից մեկն է, և մենք, որ ուզում ենք օգնել երեխաներին սովորել, պետք է հարգենք ու զարգացնենքայդ որակները»:                                                                                                                                                  Կարևորում եմ երեխայի անկախությունը, պետք է երեխան ազատ ինքնարտահայտվելու հնարավորություն ունենա որպեսզի հետագայում կարողանա դժվարություններ հաղթահարի։
  2. «Ի վերջո երեխան մարդ է և ընկեր, որին պետք է աջակցել, խրախուսել»:
  3. «Երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, և նրանք հեշտությամբ ու բնականորեն են սովորում, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց»
  4. «Եթե երեխան սխալվում է, մենք պետք է անմիջապես ուղղենք նրան, թե չէ այն կվերածվի վատ սովորության, որն այլևս անհնար կլինի վերացնել։ Այս տեսությունը ուղղակի սխալ է։ Երեխաների մեծ մասը սովորում է քայլել, խոսել ու կարդալ և այլն սկզբից սխալներ անելով հետո դրանք ուղղելով»։
  5. «Այս զգացողությունը ուժեղ է երեխայի մեջ ինչ որ բան սխալ անել, երբ գիտես թե ինչպես ճիշտ անել։ Մեծահասակները հաճախ դրան հավանություն չեն տալիս։  Ես կարծում եմ դա սխալ է։ Միշտ ամեն ինչ ճիշտ անհարաժեշտություն չկա»։
  6. «Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները»:

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ։

  1. «Երեխաները սովորում են լեզուն որով խոսում  է իրենց շրջապատող մարդկանց մեծամասնությունը։ Եթե երեխան մեծանում է այնպիսի միջավայրում, որտեղ մարդկանց մեծամասնությունը չի խոսում այն լեզվով, որը ստանդարտ լեզու ենք անվանում, ապա միայն կվնասենք նրան, եթե հասկանալ տանք, որ նա ճիշտ չի խոսում։ Ավելի ճիշտ կլիներ, դա ինչպես անում են որոշ դպրոցներ նրան սովորեցնել խրախուսելով գրել ու կարդալ իրեն հետաքրքրող թեմաներով իր բնական ձևով»։                                                                               Համաձայն չեմ քանի որ երեխայի մեջ ճիշտ խոսք պետք է ձևավորել դեռ մանկուց,մինչև դպրոց հաճախելը,ինչ վերաբերվում է միջավայրում ոչ ստանդարտ լեզվի գործածմանը,ապա այդ երևույթը հանդիպում է գրեթե ամենուր և դրանից խուսափել հնարավոր չէ,պարզապես պետք է երեխային միշտ շտկել լեզվի սխալ գործածման պահին դա նրա մեջ կմիավորի ճիշտ խոսք։
  2. «Միայն քիչ թվով երեխաներ են ընդունակ այնպես լավ սովորելու դպրոցում, ինչպես մենք ենք ցանկանում»։                                                                                                                             Համամիտ չեմ յուրաքանչյուր երեխա կարող է լավ սովորել իրեն հետաքրքող առարկաները։ Օրինակ ՝ ես դպրոցական տարիներին չեմ սիրել ֆիզկիա և քիմիա առարկաները իմ ուսուցիչների պատճառով:
Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Հաշվետվություն, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար

Կարել Չապեկ Փոքրիկ առակներ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Վերլուծություն 

Աքաղաղը, որոշակի առումով նման է մարդկանց, քանր որ մադիկ էլ շատ հաճախ են իրենց գերագնահատում։ Պետք չէ գերագնահատել ընդունակությունները և արժեքները։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Վերլուծություն
Ընկերությունը քանակի մեջ չէ այլ որակի։

Читать далее «Կարել Չապեկ Փոքրիկ առակներ»