Սպորտը մեր կյանքում շատ կարևոր է։ Մենք շատ ենք սիրում մարզվել ։
Ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք համագործակցային մարզական խաղեր։Ունեցանք արևոտ, ուրախ և դրական օր։ Եվ իհարկե հաղթեց ընկերությունը։
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի 3-րդ դասարանների ճամբարականներ
Ժամկետը՝ մայիսի 26
Նպատակը և խնդիրները՝
Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
Բացահայտել նոր մարզական խաղեր:
Անհրաժեշտ պարագաները՝
Գնդակներ
Օղակներ
Բուլավաներ
Ընթացքը՝
Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:
Մարզական խաղերի նկարագրություն՝
Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
3-րդ դասարանի սովորողները շատ են սիրում մարզվել, խաղալ, սպորտով զբաղվել։ Մեր սիրելի ՝ ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք մարզական խաղեր։ Սովորողների ոգևորությունը նկարագրելու չէ, այն տեսնել է պետք։
Առաջարկում եմ դիտել տեսանյութերը․
Իսկ թ՞ե, որ դասարանը հաղթեց խաղերում, իմանալու համար դիտեք տեսանյութը․
Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ՝ Բախշյան այգում։ Մի լավ մարզվեցինք ընկեր Սոնայի հետ, որից հետո ՝ ընկեր Աչերի հետ երգեցինք մեզ ծանոթ երգերը։
Տեսանյութը ստորև․
Այնուհետև իրականացրեցինք միջավայրի խնամքի աշխատանքներ։ Սովորողներից մի քանիսը ընկեր Սոնայի հետ մաքրեցին բակը աղբից, թափված տերևներից, իսկ մյուսները ինձ հետ խնամեցին ծաղիկները։ Որից հետո օգնեցին ընկեր Մադլենին կարգի բերել հեծանվային ակումբը։
Նկարները ստորև․
Իսկ բազմաբովանդակ օրվա վերջում իրականացրեցինք ՝ ընկեր Անուշի և Աչեր հետ միասին երաժշտատեխնոլոգիական նախագիծը, որի ընթացքում ստացանք աշնանային տերևաշատ ապլիկացիա:
Ո՞ւր գնացին ծաղիկները: – Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ: Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի, Ձմռան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի: «Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան, Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան:
Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Արևմուտքի ճամբարականները այս անգամ ՝ Մայր դպրոցում են։ Ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացան սեղանի թենիսի պատմությանը, թե ինչպե՞ս պետք է խաղան։