
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 27-31
Ընթացքը՝
1․եթե ճամփորդում ենք
- Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
- Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից
2․Եթե չենք ճամփորդում
Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։
- Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
- Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին
Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝
- Պատումի ձևով՝ անպայման լուսանկարներով
- Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմեք պուրակի կամ այգու մասին։
Կատարած աշխատանքները հրապարակիր բլոգումդ։