Ֆիզիակական միջավայրում աշխատանքները շարունակվում է․․․․։ Այսօր հղկաթղթով հարթեցրեցինք ֆուտբոլային դաշտի փայտե ճաղերը։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Ֆիզիակական միջավայրում աշխատանքները շարունակվում է․․․․։ Այսօր հղկաթղթով հարթեցրեցինք ֆուտբոլային դաշտի փայտե ճաղերը։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Արևմտյան դպրոցում աշխատանքները շարունակվում են։
Պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրեցինք մեր հարազատ Արևմտյան դպրոց-պարտեզում: Պարտիզպան ՝ Հրանտի առաջնորդությամբ սկսեցինք մեր հողագործական աշխատանքները։
Արևմտյան դպրոցում աշխատանքային եռուզեռ է։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝ արդեն հարթեցված փայտյա տարածքները լաքապատեցինք, այգեպան Հրանտ Գիժալարյանի հետ կատարեցինք բակային աշխատանքներ։
Օրվա նկարաշար՝
Պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրեցինք մեր հարազատ Արևմտյան դպրոց-պարտեզում: Աշխատանքներին մասնակցեցին երկարացված օրվա կազմակերպիչներ ՝ Անի Ենգոյանը, Անի Միրզոյանը, Աստղիկ Արսենյանը, Աստղիկ Իսրաելյանը և ուսուցչի օգնական ՝ Մադլեն Թերզյանը: Միասին իրականացրեցինք միջավայրի խնամք: Մաքրեցինք դպրոցի հարակից տարածքը աղբից և չորացած տերևներից: Եվ յուրաքանչյուրս անցավ իր նախագծային աշխատանքին։
Պարտիզպան ՝ ընկեր Հրանտի առաջնորդությամբ մի մասս զբաղվեց դպրոցի արտաքին միջավայրի հարդարմամբ, շուշաթղթով հարթեցրեցինք փայտյա տարածքները, իսկ հետո զբաղվեցին բույսերի խնամքով։
Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։
Օրվա նկարաշար
Տեսանյութ
Աշխատանքային 2-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով Արցախից ժամանած հյուրերի հետ։ Միասին երգեցինք «Հո՜յ, Նազան պարերգը, «Էսօր ուրբաթ է», «Կաքավիկ», «Սոնա յար» և այլ երգեր։ Ընդհանուր պարապմունքից հետո կատարվեց աշխատանքի բաժանում և յուրաքանչյուրը անցավ իր գործին։ Աղջիկների մի մասը Զառա Ոսկանյանի ղեկավարությամբ շարունակեց մարզասրահի և գրասենյակի բարեկարգման աշխատանքները, իսկ մյուս խումբն էլ մառանում սկսեցին աշխատանքները։ Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։
Օրվա նկարաշար
Читать далее «Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար․ օր 2»
Մանկավարժական ճամբարի հաճելի օրերից մեկն էր, ինչպես միշտ օրը անցավ շատ հագեցած և հետաքրքիր։ Օրը սկեցինք Ագարակում։ Կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ։ Որից հետո տիկին Մարինե Մկրտչյանը մեզ արդեն սպասում էր արդեն սովորոած երգերն ու պարերը փորձելու համար։ Հատկապես շատ հետաքրքիր էր տիկին Մարիետ Սիմոնյանի հետ քննարկումը Կարել Չապեկի փոքրիկ առակների և Ռոդարիական հնարքների մասին վերլուծությունը։ Իսկ ահա վերջում մի լավ լողացինք, որը իսկապես գերագույն հաճույք էր։
Ճամբարի երկրորդ օրը սկսվեց Ագարակում։ Սկզբում շրջեցինք և ծանոթացանք կենդանիների հետ, որից հետո խմբերի բաժանվեցին և կատարեցինք պարտեզային աշխատանքներ։ Ընկեր Էդմոնը յուրաքանչյուր խմբի հանձնարարական տվեց։ Ինձ էր վստահված այգու կանաչ հատվածի աշխատանքը ՝ հնձումը, ինչպես նաև խնամեցինք Պոնիին։
Առավոտը սկեսցինք միջավայրի խնամքով: Հինգ տարեկանները պարբերաբար մաքրում և խնամում են շրջակա միջավայրը: