Рубрика: 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, Без рубрики, Տեսանյութեր, Ֆոտոպատում

Բնագիտական փորձ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

  • Ինչպե՞ս է յոդը գույն տալիս

Անհրաժեշտ նյութեր՝

1 հատ կարտոֆիլ

1 հատ խնձոր

Յոդ

Փորձի նկարագրությունը

Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է  մուգ կապույտ հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

Рубрика: 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, Без рубрики, Մարզական, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր, Ֆոտոպատում

Ուռա՜ Ձյուն

Վերջապես եկավ առաջին  ձյունը: Բայց ափսոս շատ քիչ էր նստել գետնին: Սովորողների առաջին բացականչությունն էր․

— Ուռաաաա ձյուն։

Ճիշտ է շատ քիչ էր, բայց կարողացանք մի փոքր խաղալ ինչպես նաև արտասանեցինք «Առաջին ձյունը» բանաստեղծությունը։

Ֆոտոշարքը՝ ստորև.

Это слайд-шоу требует JavaScript.

Читать далее «Ուռա՜ Ձյուն»

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ, Տեսանյութեր

Էլֆերի կախարդական դպրոցը

1․2 դասարանի սովորողները մեծ ոգևորությամբ ներկա գտնվեցին «Էլֆերի կախարդական դպրոցը» ներկայացմանը։ Շատ հետաքրքիր ներկայացում էր։ Սովորողները այնքան էին հավանել, որ ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ դիտել։

Մանրամասները ՝ Տեսանյութում։

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր

«Հեքիաթներ»

Սեբաստացու օրերին ընդառաջ 1․2 դասարանի սովորողները իրականացրեցին նախագիծ։ Ստեղծեցին իրենց հեքիաթները։  Նախագիծը շարունաակվում է։

Նպատակն է ՝  ստեղծագործական մտքի և երևակայության զարգացումը։

Рубрика: Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր, Ֆոտոպատում, Այց Ագարակ

Ուսումնական Ագարակ

Ամեն անգամ սովորողները անհամբերությամբ սպասում են Ագարակ այցելությանը։ Եվ մենք ընկեր Քրիստինեի հետ միասին այցելեցինք Ագարակ՝ ավելի մանրամասն ծանոթանալու կենդանիների խնամքի հետ։Շրջեցինք Ագարակում, սովորողները կերակրեցին կենդանիներին, ինչպես նաև իրականցրինք հետաքրքիր նկարչական պլեներ։  Հիմնական նպատկան է  սովորողներին սովորեցնել  կենդանիների հետ ինչպես վարվել, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին

Մանրամասները ՝ Տեսանյութում։

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Տեսանյութեր, Կամավորական աշխատանք

Լողորդները

Լողում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկան լողորդները:

Լողը սովորողների ամենասիրելի զբաղմունքներից է:  Ինքնուրույն զգեստափոխվելուց հետո, դրսում տեղադրված ցնուցուղի տակ թրջվելուց հետո, երեխաները շտապեցին  դեպի լողավազան արևից ջերմացած ջուրը :