Վերջապես եկավ առաջին ձյունը:
Սովորողների առաջին բացականչությունն էր․
— Ջա՜ն ձյուն։
Վերջապես եկավ առաջին ձյունը:
Սովորողների առաջին բացականչությունն էր․
— Ջա՜ն ձյուն։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկվել է քանդակագործության ամենամյա փառատոնը։ Այսօր ես և Անի Միրզոյանը Հյուսիսային դպրոցում օրվա հերթապահներն էինք, ներկայացնում էինք Արևմտյան դպրոցը։ Մեզ միացան նաև Արևմտյան դպրոց պարտեզի 4-րդ դասարանի մի քանի սովորողներ ընկեր Դիանայի ուղեկցությամբ։
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում խաղաղ, ջերմ, մթնոլորտ էր տիրում։ Ստեղծագործելու համար լավագույն միջավայրն է։
Լուսանկարները ՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգից։
1․2 դասարանի սովորող ՝ Դավիթ Թորոսյանը ներկայացնում է կառուցողական խաղ։
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։Այդ առիթով ճամբարականները պատրաստեցին գրքեր և նվիրեցին մեկը մյուսին։
Ֆոտոշարքը ստորև՝
1․2 դասարանի սովորողները պատրաստեցին ուսուցողական խաղ։Այս գործունեությունը շատ պարզ է, բայց արդյունավետ։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Անհրաժեշտ նյութեր՝
1 հատ կարտոֆիլ
1 հատ խնձոր
Յոդ
Փորձի նկարագրությունը
Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի հետք :