Рубрика: 2-ից- 4 տարեկաններ
Ազգային խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի տարատարիք ճամբարակններ
Նախագծի նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը և մկանների լարումը:
Աղջիկ փախցնոցի
Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Հոկտեմբերի 26-30-ի աշխատակարգ

Երկուշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Խաղող ճզմոցի, մաճառի պատրաստում:
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Բնագիտական փորձ
Երեքշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00-Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Բնագիտական փորձ
13։00- 16։00-Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում)- Ազգային խաղեր
Ալրանկարչություն
Այլընտրանքային նկարչություն
2-4 տարեկանների խմբասենյակում այսօր գունային հրավառություն էր։ Փոքրիկ սաները այգուց տերևներ հավաքեցին։ Գուաշներով գունավորելուց հետո փորձեցինք արտատպել թղթի վրա։
Մարզական ուրախ խաղեր
Այսօր ունեցանք հետաքրքիր մարզական օր։ 2-4 տարեկան սաների հետ խաղացինք տարբեր ակտիվ, ուրախ մարզական խաղեր։ Ուրախությունը և հույզերը այնքան շատ էր, որ փոքրիկ սաները անդադար ուզում էին խաղալ։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Փոքրիկների աշխարհում
Այս շաբաթ գործունեությունս սկսեցի Արևմտյան դպրոց- պարտեզի ՝2-ից 4 տարեկանների խմբերում։ Նախակրթարանը ինձ համար բացահայտումներով լի աշխարհ է։ Եղա նախակրթարանի երկու խմբերում էլ։ Այստեղ յուրաքանչյուր երեխա սիրով և ուշադրությամբ է շրջապատված։ Օրը սկսեցի Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի խմբում։ 2-ից — 4 տարեկան սաների օրվա անբաժանելի մասն է առավոտյան մարմանկրթությունը, մարզական խաղերը։
Առաջարկում եմ դիտել ՝ տեսանյութը։