Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր

Հունիս ամսվա նախագծեր

Հունիսյան ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց -պարտեզ՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, տեխնոլոգիական, հմտությունների զարգացում:

Խնդիրները՝

Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում։ Բնագիտական փորձերի, անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում։ Խոհարարական հմտությունների զարգացում։ Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում։

 
 
Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Տեսանյութեր, Ֆոտոպատում

«Թթուդրիկ» ի — հավես ծեսը մեր ճամբարում

Թթուդրիկը մեր սիրելի ծեսերից է: Սիրով և հավեսով ենք նախապատրաստվում: Նախ պատրաստեցինք թթվի հերոսներին, այնուհետև գրեցինք անհրաժեշտ մթերքի ցանկը և երգով, խաղով, շուտասելուկներ հորինել-ասելով գնացինք գնումների:Գնեցինք անհրաժեշտ մթերքն ու եկանք լվանալու, այնուհետև ընկեր Գրետայի հետ զրուցեցինք թե ինչ մթերքներ ենք գնել, քանի կիլոգրամ է, մաթեմատիկական հաշվումներ կատարեցինք։

Читать далее ««Թթուդրիկ» ի — հավես ծեսը մեր ճամբարում»

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ազգային խաղեր

Արևելյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցին մեզ ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներիս։ Մեր հանդիպման թեման ազգային խաղերի կազմակերպումն էր։ Սկզբում ընկերացանք, խառնվեցինք և միասին հավես խաղեր խաղացինք․․․

Վերջում հաղթեց ընկերությունը, որոշվեց առաջիկայում նորից հանդիպել և խաղալ միմյանց հետ։

Անպայման դիտեք տեսանյութը վստահ եմ Ձեզ դուր կգա․․․․

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2020-21 ուս․ տարվա ամփոփում

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Ֆոտոպատում

Մարզական խաղեր

Միջդասարանական խաղ-մրցույթ

Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ և 4- 5-րդ դասարանների երկարացված օրվա  ճամբարականներ

Ժամկետը՝  Նոյեմբեր

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, «Ձմեռային ճամբար», Մարզական

Ձյունոտ օր

Ո՞ւր գնացին ծաղիկները:
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Ճամփորդություններ

Ձնախաղեր Ջրվեժում

Ձմեռային մարզական ստուգատես․ ճամփորդություն

Արևմտյան դպրոցի ճամաբարականները շատ են սիրում ճամփորդել։ Այս անգամ եղանք՝«Ջրվեժ» արգելոցում։ Կարծես հեքիաթում լինեինք, սովորողների առաջին բացկանչություն էր․

— Ջա՜ն ձյուն։ Ինչքան շատ ձյուն կա։

Ընկեր Միքայելի օգնությամբ սահեցինք սահնակով։  Խաղացինք տարբեր ձմեռային մարզախաղեր, դդմագլոր։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ Բացվող ծաղիկը

Այսօր՝ ձմեռային ճամբարի շրջանակներում, կատարեցինք բնագիտական փորձ: Սովորողները շատ են սիրում բնագիտական փորձեր կատարել և այնքան էին ոգևորվել, որ որոշեցին տանն էլ կատարել այս փորձը։

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-31

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը ՝

  • Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին
  • Իրականացնել սովորող-սովորեցնող նախագծեր
  • Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:

Իրականացվող նախագծեր՝