Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Սեր Արատես

Հյուրընկալ Արատեսը մեզ դիմավորեց իրեն բնորոշ ջերմությամբ և սիրով։ Մաքուր լեռնային օդն ու բնությունը դարձան մեր ճամբարային օրերի ամենագեղեցիկ զարդը։ Անմոռանալի հաճույք էր ժամանակ անցկացնել բնության գրկում, ստեղծագործել, ուրախանալ։ 

Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ մարմնամազությունը, բերքահավաք, միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։

Դեռևս կառուցման փուլում գտնվող ֆուտբոլի դաշտում մեծ ոգևորությամբ հանդիպեցին Արևմտյան դպրոցի ֆուտբոլիստները։ Ընկերական խաղն անցավ աշխույժ և մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով մասնակիցներին և պարգևելով բազմաթիվ ուրախ պահեր։

Հաջորդ օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, որը մեզ լիցքավորեց առույգությամբ և բարձր տրամադրությամբ։ Այնուհետև մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը, որը խաղաղ ու հոգևոր մթնոլորտ ստեղծեց՝ գեղեցիկ սկիզբ դառնալով մեր ճամբարային երկրորդ օրվա համար։

Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Սիրում ենք աշունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Արատեսում զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր․․․․

Рубрика: Без рубрики

Դասավանդողների քայլարշավ Տավուշի անտառներում

Ճամփորդության օրը՝ 30.10 մեկնում՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, վերադարձը՝ նույն օրը 18։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի դասավանդողներ
Ճամփորդության համակարգումը՝ Արևմտյան դպրոցի դասավանդողներ
Ճամփորդության վայր՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Ջուխտակ վանք, Մաթոսավանք 
Ճամփորդության նպատակը՝ քայլարշավ Տավուշյան անտառներում, հայրենագիտական քայլք
Ճանապարհի նկարագրություն, կանգառներ՝ Երևան-Աբովյան-Հրազդան- Սևան-Ծովագյուղ-Դիլիջան-Ջուխտակ-Մաթոսավանք-Դիլիջան-Սևան-Սևանի հանրային լողափ-Երևան
Անհրաժեշտ իրեր՝

  1. ճամփորդական հարմար քայլարշավային հագուստ
  2. օրապահիկ բրդուճներ, քաղցրավենիք, միրգ, 1լ ջուր
  3. տաք հագուստ

Այցելվող վայրեր՝ 

  • Դիլիջան քաղաք, Հին Դիլիջան
  • Դիլիջանի կենտրոնական այգի
  • Աղստև գետի հովիտ
  • Դիլիջանի հարբած անտառ
  • Ջուխտակ վանք քայլքով
  • Մաթոսավանք

Ավտոմեքենա՝ Mercedes Sprinter

Վարորդ ՝ Արամ Հարությունյան

Մասնակիցներ՝

  • Գոհար Բալջյան
  • Անի Ենգոյան
  • Սոնա Սարգսյան
  • Նարեկ Հակոբյան
Рубрика: Без рубрики

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Սովորողների բլոգների սպասարկում
  • Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
  • Սովորողների ուղեկցում
  • Սովորողների հաշվառում
  • Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

Նախագծեր՝

Ճամփորդություն

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • 10 դասարանի Microsoft Teams հարթակի բացում
  • Հեռավար  ուսուցում- Մարիա Կարապետյան 5.2 դասարան
Рубрика: Ճամփորդապատում

Ուսումնական այց՝ Cop 17-ի շրջանակում

Cop 17-ի շրջանակում սովորողների հետ գնացինք Աշտարակ։ Մեր այցի նպատակն էր օրը հետաքրքիր ու ուսուցողական անցկացնել, ծանոթանալ նոր միջավայրի, շփվել այլ սովորողների հետ և տեսական գիտելիքները կապել իրական կյանքի հետ։

Առաջինն այցելեցինք Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոց։ Այնտեղ շրջեցինք դպրոցում, ծանոթացանք դպրոցի առօրյային, շփվեցինք սովորողների և ուսուցիչների հետ։ Հանդիպումը շատ ջերմ անցավ։ Սովորողները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին դպրոցը, հարցեր տվեցին, պատմեցին իրենց փորձի մասին և նոր ծանոթություններ ձեռք բերեցին։

Դպրոց այցելելուց հետո գնացինք խնձորի այգիներ։ Այստեղ սովորողները հնարավորություն ունեցան վայելելու բնությունը, տեսնելու խնձորենիները, ծանոթանալու այգու աշխատանքներին և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու մաքուր օդում։ Աշնանային գույները, այգու խաղաղ մթնոլորտն ու խնձորի բույրը այցը դարձրին ավելի հաճելի և հիշարժան։

Օրվա ընթացքում սովորողները ոչ միայն նոր բաներ տեսան ու իմացան, այլև շփվեցին, համագործակցեցին և միասին լավ ժամանակ անցկացրին։ Նման այցերը կարևոր են, քանի որ սովորելը միայն դասարանում չի լինում, երբեմն ամենահետաքրքիր դասերը տեղի են ունենում ճանապարհին, բնության մեջ և նոր մարդկանց հետ շփվելիս։

Աշտարակից վերադարձանք լավ տրամադրությամբ, գեղեցիկ հիշողություններով և նոր տպավորություններով։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Աշտարակ. COP 17 ճանաչենք և պահպանենք Հայաստանի բնությունը

Համագործակցային նախագիծ ՝  5.2 դասարանի Լեո Սարգսյանի ծնող՝ Նվեր Սարգսյանի հետ

Ճամփորդության վայր՝ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ճամփորդության օր՝ հոկտեմբերի 21, ժամը 10:00

Պատասխանատու դասավանդողներ՝ Սոնա Սարգսյան, Անի Ենգոյան

Մեկնում՝ 10:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ նույն օրը, 16:30 – 17:00

Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 5.2- դաս. սովորողներ

Երթուղի՝ Երևան — Աշտարակ – Երևան 

Հեռավորությունը՝ 21,5կմ, 25 րոպե

Եղանակի տեսություն՝ mes.am-ի

Ժամը 11:00 Հանդիպում Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց

Տևողություն․ 1 ժամ 45 րոպե, առավելագույնը՝ 2 ժամ

Ձևաչափ․ Ինտերակտիվ կրթական հանդիպում, խաղեր և խմբային աշխատանք

  1. Նպատակ

Սովորողների տարիքին համապատասխան ձևով ծանոթացնել COP17-ին, կենսաբազմազանության գաղափարին և Հայաստանի բնության պահպանության կարևորությանը՝ խրախուսելով իրենց դպրոցում, տանը և համայնքում իրագործելի բնապահպանական քայլեր։  Հանդիպմանը ներգրավել նաև ծնողներին՝ խրախուսելով երեխաների և ծնողների համատեղ մասնակցությունն ու բնապահպանական սովորությունների շարունակությունը ընտանիքում։

2. Ինչ է COP17-Ը

COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումն է։ Այն անցկացվելու է Երևանում 2026 թ. հոկտեմբերի 19–30-ը։ Տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկելու են, թե ինչպես պահպանել կենդանիները, բույսերը և նրանց բնական միջավայրը։

3. Ուսուցման Թեմաներ

  • Ի՞նչ է կենսաբազմազանությունը․ բույսերի, կենդանիների, սնկերի և նրանց բնակավայրերի բազմազանությունը։
  • Հայաստանի բնությունը․ անտառներ, լեռներ, գետեր, Սևանա լիճ, Արագածոտնի շրջակա բնաշխարհ։
  • Բնության փոխկապակցվածությունը․ ինչու են մեղուները, ծաղիկները, ծառերը և թռչունները կարևոր միմյանց համար։
  • Ի՞նչն է վնասում բնությանը․ աղբ, պլաստիկ, ջրի անխնա օգտագործում, բնակավայրերի վնասում։

Ի՞նչ կարող է անել 5-րդ դասարանցին․ աղբը ճիշտ տեղում գցել, խնայել ջուրը, չվնասել բույսերն ու կենդանիներին, հոգ տանել դպրոցի բակի մասին։

4. Ակնկալվող ուսումնատռության արդյունքներ

  • Աշակերտները կարողանում են իրենց բառերով բացատրել, թե ինչ է COP17-ը և ինչու է այն անցկացվում Հայաստանում։
  • Բերում են Հայաստանի կենսաբազմազանության առնվազն երեք օրինակ։
  • Նշում են բնությանը վնասող առնվազն երկու գործողություն և դրանց հնարավոր լուծումները։
  • Յուրաքանչյուր խումբ առաջարկում է առնվազն երկու իրագործելի բնապահպանական քայլ։
  •  
  • Ծնողների ներգրավման արդյունքում ամրապնդվում է դպրոց–ընտանիք համագործակցությունը․ երեխաներն ու ծնողները համատեղ ընտրում են առնվազն մեկ բնապահպանական գործողություն, որը կարող են իրականացնել տանը կամ համայնքում։
  •  
  • Դասարանը ձևավորում է մեկ ընդհանուր «Կանաչ խոստում» պաստառ՝ հետագա կիրառման համար։ Պաստառի մշակմանը մասնակցում են նաև ծնողները՝ առաջարկելով ընտանիքում կիրառելի քայլեր։

Տեղեկատվական աղբյուրներ

COP17-ի պաշտոնական կայք՝ https://cop17yerevan.am/en/about-cop17
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա՝ https://www.cbd.int/meetings/COP-17

Իրականցնում ենք նաև ետևյալ նախագիծը ՝ Ճանաչենք այցելելով

Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ճանաչել պատմամշակութային վայրերը
  • Տեսնել-վայելել աշունը Աշտարակ քաղաքում
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Արագածոտն մարզի մասին, կծանոթանան Աշտարակ քաղաքի եկեղեցիներին։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝  նախագծով։

Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին որոշեցինք իրականցնել քայլարշավ, վերջում էլ բերքահավաք՝ խնձորանոցում։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։

Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։

Հայրենագիտական կանգառներ

Սուրբ Մարիանե եկեղեցի 

Կարմրավոր եկեղեցի 

Սպիտակավոր եկեղեցի

Ծիրանավոր եկեղեցի 

Սուրբ Սարգիս եկեղեցի

Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Ավտոմեքենա՝ Mercedes Sprinter 60 LD 077 20 նստատեղ

Վարորդ` Հովհաննես Քիշմիրյան, հեռ․՝ 077 577 683

Մասնակիցներ ՝

Լիլի Խալաթյան

Անահիտ Սարգսյան

Անահիտ Ռափյան

Կարո Հակոբյան

Նարի Սուքիասյան

Վահե Տեր-Մկրտչյան

Արեգ Հակոբյան

Մերի Միքայելյան

Լիա Ստեփանյան

Լեո Սարգսյան

Ազատ Օհանջանյան

Լիա Բալասանյան

Նարեկ Խաչատրյան

Եվա Սարգսյան

Դավիթ Աղոյան

Լեո Շեկոյան

Рубрика: Без рубрики

ՈՒղեցույց

Ինչպե՞ս միանալ հեռավար դասին Microsoft Teams հարթակում

Սիրելի՛ սովորող, հեռավար դասին միանալու համար հետևի՛ր ստորև ներկայացված քայլերին։

Քայլ 1․ Բացիր դասի հղումը

Սեղմի՛ր ստորև նշված հղմանը՝

4․1 դասարան- Միանալ հեռավար դասին

4․2 դասարան- Միանալ հեռավար դասին

4․3 դասարան- Միանալ հեռավար դասին

Միանալ հեռավար դասին

Հղումը բացել դասից 5–10 րոպե առաջ։

Քայլ 2․ Ընտրիր միանալու տարբերակը

Հղումը բացելուց հետո կարող են հայտնվել հետևյալ տարբերակները․

  • Continue on this browser — շարունակել բրաուզերում՝ առանց ծրագիր տեղադրելու։
  • Join on the Teams app կամ Open Microsoft Teams — միանալ Teams հավելվածով։

Եթե համակարգչով ես միանում, կարող ես ընտրել բրաուզերով շարունակելու տարբերակը։ Հեռախոսով միանալու դեպքում անհրաժեշտության դեպքում տեղադրի՛ր Microsoft Teams հավելվածը։

Քայլ 3․ Մուտքագրիր անունդ և ազգանունդ

Եթե հարթակը պահանջում է մուտքագրել անունը, գրի՛ր քո իրական անունն ու ազգանունը, որպեսզի ուսուցիչը կարողանա ճանաչել քեզ։

Եթե պահանջվում է մուտք գործել հաշիվ կամ հաստատել էլեկտրոնային փոստը, հետևի՛ր էկրանին ցուցադրվող հրահանգներին։

Քայլ 4․ Ստուգիր խոսափողն ու տեսախցիկը

Մինչև դասին միանալը՝

  • Ստուգի՛ր խոսափողը։
  • Անհրաժեշտության դեպքում միացրո՛ւ տեսախցիկը։
  • Համոզվի՛ր, որ ձայնը միացված է։
  • Ստուգի՛ր ինտերնետ կապը։

Եթե բրաուզերը թույլտվություն է խնդրում օգտագործելու խոսափողն ու տեսախցիկը, սեղմի՛ր Allow (Թույլատրել)։

Читать далее «ՈՒղեցույց» →
Рубрика: Без рубрики

Ինչպե՞ս էր ապրում նախամարդը Հայկական լեռնաշխարհում

1. Ինչո՞ւ նախամարդն ընտրեց հենց Հայկական լեռնաշխարհը

Շատ-շատ տարիներ առաջ, երբ դեռ չկային քաղաքներ, տնակներ ու մեքենաներ, մարդիկ ապրում էին բնության մեջ։ Հայկական լեռնաշխարհը նախնադարյան մարդու համար իսկական հրաշք էր։ Այստեղ կային շատ սառնորակ աղբյուրներ, գետեր, շատ օգտակար բույսեր, պտղատու ծառեր և բազմաթիվ կենդանիներ։ Բացի այդ, մեր լեռներում կար կայծքար և վանակատ (օբսիդիան), որոնք շատ ամուր քարեր էին։ Նախամարդիկ դրանցից պատրաստում էին իրենց առաջին գործիքները, դանակներն ու որսորդական նիզակները։ Այսպիսով՝ մեր բնությունը տալիս էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ապրելու համար։

2. Որտե՞ղ և ինչպե՞ս էր ապրում նախամարդը

Սկզբում նախամարդիկ տներ կառուցել չգիտեին։ Ձմռան ցրտից, քամուց և վտանգավոր գիշատիչ կենդանիներից պաշտպանվելու համար նրանք ապրում էին բնական քարանձավներում (օրինակ՝ Արենիի քարանձավում կամ Ազոխի քարանձավում)։ Քարանձավի մուտքի մոտ նրանք կրակ էին վառում։ Կրակը նրանց տաքացնում էր, լուսավորում քարանձավը, վախեցնում վայրի կենդանիներին և օգնում, որ միսն ավելի համեղ ու հեշտ մարսվող պատրաստեն։

3. Ինչո՞վ էր զբաղված նախամարդը

Նախամարդկանց հիմնական գործը սնունդ հայթայթելն էր։ Կանայք և երեխաները զբաղվում էին հավաքչությամբ՝ անտառներից ու դաշտերից հավաքում էին ուտելի արմատներ, հատապտուղներ, մրգեր ու ընկույզներ։ Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ և ձկնորսությամբ։ Նրանք միասին որսում էին վայրի այծեր, եղջերուներ, իսկ ավելի ուշ սովորեցին նաև ընտելացնել կենդանիներին ու զբաղվել հողագործությամբ։ Այս ամենը մենք իմանում ենք քարանձավներում նախնադարյան մարդկանց կողմից արված նկարներից՝ ժայռապատկերներից։

Ինչպե՞ս առաջացան ցեղերը, ազգերը և պետությունները

Սկզբում մարդիկ ապրում էին փոքր խմբերով՝ մարդկային հոտերով։ Ժամանակի ընթացքում, երբ ընտանիքները մեծացան, մոտ ազգականները միավորվեցին և ձևավորեցին տոհմեր։ Մի քանի տոհմեր, որոնք ապրում էին կողք կողքի և խոսում էին նույն լեզվով, միավորվեցին և դարձան ցեղ։ Ցեղերն ունեին իրենց առաջնորդ ղեկավարները։
Երբ ցեղերը սկսեցին ավելի շատ շփվել, առևտուր անել և միասին պաշտպանվել թշնամիներից, միասին մեծ խումբ դարձան։ Իսկ որպեսզի այդ մեծ ազգերի մեջ լիներ կարգուկանոն, օրենքներ և պաշտպանություն, ստեղծվեցին պետությունները (օրինակ՝ Վանի թագավորությունը կամ Մեծ Հայքը)։

Рубрика: Без рубрики

Բլոգում պատասխանիր հարցերին

1. Ո՞րն էր Կոմիտասի իսկական անունը

  • Սողոմոն Սողոմոնյան
  • Գևորգ Սողոմոնյան
  • Մակար Եկմալյան

2. Որտե՞ղ է ծնվել Կոմիտասը։
○ Երևանում
○ Կուտինայում
○ Փարիզում

3. Ո՞րն էր Կոմիտասի հայրիկի մասնագիտությունը։
○ Բժիշկ
○ Ուսուցիչ
○ Կոշկակար

4. Ի՞նչ էր սիրում անել Կոմիտասը։
○ Երգել
○ Նկարել
○ Լողալ

5. Ո՞ւր տարան Կոմիտասին սովորելու։
○ Էջմիածին
○ Փարիզ
○ Լոնդոն

6. Ինչո՞ւ Կոմիտասին ընտրեցին որբ երեխաներից։
○ Նա շատ լավ էր երգում
○ Նա շատ արագ էր վազում
○ Նա լավ էր նկարում

7. Կոմիտասը սկզբում ի՞նչ լեզվով էր խոսում։
○ Ֆրանսերեն
○ Թուրքերեն
○ Ռուսերեն

8. Ի՞նչ ասաց Կոմիտասը, երբ նրան խնդրեցին խոսել հայերեն։
○ «Չեմ ուզում խոսել»
○ «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»
○ «Ես հետո կխոսեմ»

9. Ի՞նչ էր հավաքում և գրի առնում Կոմիտասը Հայաստանի տարբեր վայրերում։
○ Հեքիաթներ
○ Ժողովրդական երգեր ու մեղեդիներ
○ Նկարներ

10. Ո՞ր երաժշտական գործիքի էր լավ տիրապետում Կոմիտասը։
○ Սրինգի
○ Ջութակի
○ Շեփորի

Рубрика: Հայրենագիտություն

Հայկական ազգանունների ծագումը

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։ 

Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ-  նկարիչ, զարդանկարիչ, ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից  մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։

 Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,
օրինակ՝ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունիվերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ովավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում/ՍՅունիքումէ գտնվում/ ,օրինակ՝ Ադոնց,Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում:

Рубрика: Հայրենագիտություն

Բլոգում կատարել առաջադրանքները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ բնական բարիքներ կային Հայկական լեռնաշխարհում, որոնք գրավեցին նախամարդուն։
  2. Ի՞նչ քարերից էին պատրաստում առաջին գործիքները, և ինչո՞ւ հենց այդ քարերից։
  3. Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ, և ի՞նչ դեր ուներ կրակը նրանց կյանքում։
  4. Ինչո՞վ էին զբաղվում կանայք ու երեխաները, և ինչո՞վ՝ տղամարդիկ։
  5. Որտե՞ղից մենք գիտենք նախամարդկանց կյանքի և զբաղմունքների մասին։

Լրացրու բաց թողնված բառերը

Լրացրու բաց թողնված բառերը՝ օգտվելով տեքստից.

  1. Նախամարդիկ իրենց առաջին գործիքները պատրաստում էին _______________ և _______________ քարերից։
  2. Ցրտից և վտանգավոր կենդանիներից պաշտպանվելու համար նրանք ապրում էին բնական _______________-ում։
  3. Կանայք և երեխաները զբաղվում էին _______________-ով, իսկ տղամարդիկ՝ _______________-ով և _______________-ով։
  4. Մարդկանց կյանքի մասին պատմող քարանձավային նկարները կոչվում են _______________։

Լրացուցիչ ստեղծագործական առաջադրանք

Եթե դու հայտնվեիր նախնադարյան քարանձավում, ի՞նչ նկար կնկարեիր ժայռի վրա, որպեսզի ապագայի մարդիկ իմանային քո մասին։ Նկարագրիր կամ նկարիր այն։